Ուրեմն, ԱԱԾ-ին «առընթեր» մասնավոր խուզարկու աշխատող Արման Բաբաջանյանը` նա, որ փաստաթղթեր կեղծելու միջոցով բանակից փախել էր ու դրա համար պատասխանատվության ենթարկվել, եւ շատ տեղին, Հրայր Թովմասյանի վրա փաստաթղթեր կեղծելու միջոցով իշխանությունը` Սահմանադրական դատարանի լիազորությունները «յուրացնելու» հոդվածով գործ սարքելու առաջադրանքը դեռ հորով-մորով չարած`նոր «գործ» է սկսել։
Հոկտեմբերի 27-ի 20-ամյակին ընդառաջ` թեւքերը քշտել, անցել է Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների, դրդիչների կամ առնվազն օժանդակողների «բացահայտմանը»։
Այդ նպատակադրումով, ինչպես գիտեք, հանդիպել է ահաբեկչական հնգյակի պարագլխին, ամբողջ երկու ժամ հետը շատ «անկեղծ» զրուցել է, եւ չնայած չի լսել այն, ինչ ուզում էր (հակառակը` Հունանյանը «եւս մեկ անգամ ի լուր աշխարհի» ասել է, որ ինչ արել է` իր անձնական նախաձեռնությամբ է արել, լա՛վ է արել, պետք լիներ` էլի կաներ, եւ իր «միսիան» ավարտված չի համարում։ Վաղաժամկետ ազատվելու դիմումն էլ ոչ թե հենց այնպես`պարզապես ազատության մեջ հայտնվելու, այլ կիսատ թողածը լրացնելու` երկիրը վերահաս կործանումից փրկելու համար է գրել), լիովին բավարարված եւ ավելին` խիստ տպավորված է մարդասպանի հետ «ադեկվատ, բաց եւ անկաշկանդ» զրույցով։
Ճիշտ է, մինչեւ վերջ դեռ չի հասկացել`Հունանյանի «խոստովանությունն» ինչպես օգտագործել իր եւ պրոֆեսիոնալ մյուս շահարկողների կողմից «կազմակերպիչ» նշանակված Ռոբերտ Քոչարյանի դեմ, բայց իր համար «անսպասելի» որոշ բացահայտումներ արել է։
Օրինակ, պարզել է, որ մինչեւ ոճրագործության գնալը գլխավոր ահաբեկիչը հանդիպել է ինչ-որ մարդկանց, այդ թվում` քաղաքական գործիչների, ասել-խոսել երկիրը փրկելու իր ծրագրերի մասին. այն, ինչը «ամրագրել» է նաեւ իր ցուցմունքներով` թե՛ նախաքննության ընթացքում, թե՛ դատարանում։
Իսկ ահա մեր հերոսը դրանից բառի բուն իմաստով ցնցող եւ շատ հեռուն գնացող եզրակացության է հանգել. որ այդ մարդկանց անունները մեկին մեկ համապատասխանում են նրա՛նց անուններին, ովքեր այսօր պաշտպանում են Հրայր Թովմասյանին։
Չգիտենք` Բաբաջանյան Արմանն ընդհանրապես «խաբա՞ր» է`ովքեր են պաշտպանում Հրայր Թովմասյանին (իրականում`իրավական պետություն ունենալու իրենց իրավունքը), քանի՞ հոգի են, որովհետեւ «այդ մարդկանց» շրջանակը շատ լայն է եւ օրըստօրե ընդլայնվում է, համալրվում նոր, հնչեղ անուններով. քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, իրավաբաններ, լրագրողներ, որոնց մեծամասնությունը Նաիրի Հունանյանին հեռվից էլ չի տեսել, ուր մնաց` հանդիպեր եւ հետը ինչ-որ հարցեր քննարկեր։
Հիմա հարց է առաջանում, թե ու՞մ շահերն է իրականում ներկայացնում Նաիրիի զրուցակիցը։ Հաստատ ոչ Հայաստանի ու ՀՀ քաղաքացու։
Ո՞ւմ շահերն է պաշտպանում Նաիրիի զրուցակիցը

Լիլիթ Պողոսյան