«Ամսի 1-ին Գագիկ Հարությունյանը ստորագրել է իր հրաժարականը». Արա Բաբլոյան (տեսանյութ)
«Ամսի 1-ին Գագիկ Հարությունյանը ստորագրել է իր հրաժարականը»,-«Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը։
«Ամսի 1-ին Գագիկ Հարությունյանը, այո՛, ստորագրել է իր հրաժարականը և ամսի 2-ին այդ փաստաթուղթը եղել է իմ սեղանին։ Հիմա արդեն, երբ որ ծանոթանում ենք փաստաթղթի հետ, մենք տեսնում ենք, որ փաստաթուղթը ոչ միայն ամսի 1-ով է ստորագրված, ամսի 1-ով և՛ կնիք կա Սահմանադրական դատարանի կանցելիարիայի, և՛ կնիք կա ամսի 2-ով Ազգային ժողովի, բայց ամենակարևորը, որ թե՛ աշխատակիցները, որոնք որ պատրաստել են բոլոր այն փաստաթղթերը, որոնք որ այդ դիմումի հիման վրա ես ստորագրել եմ, նրանք ասում են, որ մենք դա իրականացրել ենք ամսի 2-ին, և այդ ինչ որ որ ես հայտարարությամբ հանդես եմ եկել, այդ ամենը տեղադրված է Ազգային ժողովի կայքում հենց ամսի 2-ով»,-ասաց Բաբլոյանը։