Լրահոս

13.03.2009 17:39


Արամ Սիմոնյան. «Կաշառակերության դեմ այսպիսի մեթոդներն անբարոյական են»

-Ինչպե՞ս կարելի է անհիմն կերպով տասնյակ տարիների փորձ ու գիտելիք ունեցող մարդկանց ցեխին հավասարեցնել. կոռուպցիայի դեմ այդպես չեն պայքարում,-«Տեսակետ» ակումբում ասել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Նրա պնդմամբ,  եթե իրավական պետություն ստեղծլու ցանկություն կա, ապա մեր գործողությունները ևս պետք է լինեն իրավական հիմքի վրա, որի ամենակարևոր դրույթներից մեկը' անմեղության կանխավարկածն  է, իսկ այս  ամենն ուղղակի թատերականացված ներկայացում է։

ԵՊՏՀ-ի ռեկտոր Յուրի Սուվարյանն էլ հավելել է.«Եթե ՄԻԱՍԻՆ-ի երիտասարդները ուզում էին պայքարել,ապա թող «կաշառակեր»  դասախոսների ցուցակը ներկայացնեին մեզ ու միասին որոշեինք պատասխանատվության ենթարկել նրանց»>

-Մեր օրենքով թույլատրված չէ զրպարտության համար խմբակային բողոք ներկայացնելը, այդ պատճառով բուհերի ռեկտորները չեն կարող բողոք ներկայացնել, մնում է դասխոսներն իրենք որոշեն. բողոքել, թե՝ ոչ։ Ինձ դեռ ոչ ոք չի տեղեկացրել բողոքելու մասին,-հավելել է Արամ Սիմոնյանը։

Այս խորագրի վերջին նյութերը