Կարծիք

26.10.2019 22:59


Այլևս պարզ է․ Ատելության ռեժիմին դրսում անկյուն են կանգնեցրել

Այլևս պարզ է․ Ատելության ռեժիմին դրսում անկյուն են կանգնեցրել

«Երկիր-Հայկական ժամանակ» պրոյեկտի հակառակ կողմը Զոհրաբ Մնացականյանի BBC-ին տրված հարցազրույցն է: Դուք BBC-ի hardtalk խոսակցությունն եք լսել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Դուք դեռ չեք լսել վարչապետի ու ԱԳ նախարարի հետ փակ դռների հետևում տարվող hardcore խոսակցությունները:

Եթե BBC-ում են նման մանրամասնություններով տեղյակ Հայաստանում կատարվողի ու ռեժիմի էության մասին, եթե բրիտանական լրատվամիջոցի լրագրողն է փաստարկված հեգնանքով անկյուն կանգնացնում Հայաստանում իշխանության եկած ռեժիմի ներկայացուցչին, ապա պատկերացնո՞ւմ եք` ի՞նչ փաստարկներով ու ի՞նչ տոնով են վարչապետի ու ԱԳ նախարարի հետ խոսում միջազգային կառույցներում և աշխարհաքաղաքական կենտրոններում` սկսած Քոչարյանին մեղավոր կարգելու գործից, ակնհայտ քաղաքական բռնաճնշումներից ու կալանավորումներից, վերջացրած սահմանադրական կարգը տապալելով դատական իշխանությունը գրոհելու և արցախյան բանակցությունները տորպեդահարելու հարցերով: Փորձեք պատկերացնել, թե ի՞նչ տոնայնությամբ, hardcore-ի ի՞նչ դոզայով են այս մարդկանց հետ փակ դռների հետևում խոսում Հայաստանում հավատարմագրված դիվանագետները:

Իսկ գիտե՞ք՝ ինչու դուք դա չեք տեսնում ու չեք լսում: Որովհետև «որսորդները բադի ձայնը լսել են». աշխարհաքաղաքական կենտրոնները վարչապետի ու ԱԳ նախարարի հետ hardcore-ը չեն հանրայնացնում, որովհետև բոլորը սպասելիքներ ունեն` Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից մինչև արցախյան հիմնահարց, ու քանի որ նման որակի իշխանություն այլևս դժվար Հայաստանում լինի, ապա իրենց լռությունը դարձրել են սակարկման առարկա: Իսկ քանի որ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր կառուցել պողոսապետություն, բայց փաստացի կառուցեց ընտանիքապետություն, ապա այդ լռության համար պատրաստ է վճարել ցանկացած գին:

Այլևս չկա որևէ կասկած, որ Նիկոլ Փաշինյանն իր Ատելության կուսակցությամբ անկյուն է քշված` ընտանիքապետությունը պահպանելու համար ցանկացած գին վճարելուց բխող խայտառակ վտանգներով: Նաև ակնհայտ է, որ գեներալներ Բալասանյանի, Վանեցյանի ու Հայրապետովի գործողությունները հենց այս հանգամանքով էին պայմանավորված:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը