Այս ամենն այնքան պարադոքսալ է, որ չես ուզում հավատալ
Ստորև ներկայացվող դիտարկումները թեպետ կապված են վարչապետի՝ հայաստանյան փորձագիտական շրջանակներում բավականին լայն քննադատությունների արժանացած հայտնի հայտարարության հետ, այդուհանդերձ պայմանավորված են արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին BBC-ի լրագրող Սթիվեն Սակուրի որոշ հարցադրումներով:
Այն, որ այսպես կոչված «թավշյա հողափոխության» (ձևակերպումը BBC-ի լրագրողինն է) արդյունքում առ այսօր մենք չդարձանք ներդրումների բումի և տնտեսության թռիչքաձև զարգացման, զանգվածաբար նոր աշխատատեղերի ստեղծման, գործազրկության կտրուկ կրճատման և աղքատության մակարդակի շոշափելի նվազման ականատեսը, այլևս անվիճելի փաստ է և դրա հետ չեն վիճում նունիսկ իշխանությունների տնտեսական բլոկի ներկայացուցիչները:
Այն, որ տնտեսությունը չի կարող զարգանալ լոկ բարի ցանկությունների կամ քաղաքական վճռական կամքի առկայությամբ, այլևս ակնհայտ է բոլորին:
Այն, որ միայն տնտեսության դինամիկ զարգացմամբ կարելի է երաշխավորել մեր ժողովրդի, յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության բարձրացումը՝ նույնպես անվիճելի է, ինչպես և անվիճելի այն, որ տնտեսության առաջընթաց զարգացումը՝ Երկրի պաշտպանունակության ապահովման գլխավոր գրավականն է:
Այն, որ մրցունակ և դինամիկ զարգացող ազգային տնտեսություն ունենալու համար անհրաժեշտ է հետևողականորեն իրականացնել համակարգային բարեփոխումներ, այնքան ակնհայտ է, որ այսօր դրա մասին միայն ծույլը չի խոսում:
Այն, որ նման բարեփոխումների իրականացումը պահանջում է ոչ միայն լուրջ մասնագիտական և ֆինանսական ռեսուրսներ, այլև ժամանակ, ընդ որում խաղաղ ժամանակ՝ նույնիսկ կույրին է ակնհայտ:
Այն, որ մեր ոխերիմ հարևաններն առիթը բաց չեն թողնում և չեն թողնի ռազմական գործողություններ ծավալելու միջոցով մեզ զրկել խաղաղ զարգացման հնարավորությունից, ոչ ոք չի կասկածում, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Բայց, որ հակառակորդի ռազմական նկրտումները լեգիտիմացնելու, ուստի և մեր խաղաղ զարգացման հեռանկարները ակնհայտ սպառնալիքի տակ դնելու նախաձեռնությամբ հանդես կգան հայաստանյան իշխանությունները, անսպասելի էր ոչ միան մեզ համար, համոզված եմ նաև միջազգային խաղացողնեևրի համար, այլև մեր ոխերիմ հարևանի համար:
«Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը, ըստ էության, դրսում շատերի կողմից ընկալվեց և մեկնաբանվեց որպես ղարաբաղյան հակամարտության առարկայի հայկական կողմի «իրական ընկալման գաղտնազերծում», այն է՝ Հայաստանի իշխանությունը Արցախը դիտում է հայաբնակ տարածք իր կազմում: Այդ բանաձևումով ստացվում է, որ հայաստանյան իշխանությունները ղարաբաղյան հակամարտությունը դիտարկում են որպես տարածքային վեճ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ճիշտ այնպես, ինչպես տարիներ շարունակ հակամարտությունը փորձում է ներկայացնել Ադրբեջանը:
Ուստի, այդ մի հայտարարությամբ մենք ոչ միայն զրոյացրեցինք մեր իսկ կողմից առաջ քաշած թեզը՝ «Արցախը պետք է վերադառնա բանակացային սեղանի շուրջ որպես հակամարտության ինքնուրույն և լիարժեք կողմ», ոչ միայն արժեզրկեցինք հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների մինչ այս ընդունած բոլոր հայտարարությունները (դրանցում որպես հակամարտության խաղաղ կարգավոորման սկզբունք պարտադիր նշվում է նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը), այլև, ըստ էության, միացանք ղարաբաղյան հակամարտության առարկայի վերաբերյալ պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը՝ դրանով իսկ լեգիտիմացնելով հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու վերջինիս նկրտումները:
Ավելին, իր այդ «նոր դիրքորոշմամբ» Հայաստանը, կարծես, խլեց Ադրբեջանից բանակցային գործընթացի ապակառուցողական մասնակցի «տիտղոսը»՝ դրանով իսկ զրոյացնելով բանակցություններում տարիների ընթացքում ձևավորված հայկական կողմի դիրքային առավելությունը: Հենց այդ են փաստում BBC-ի լրագրողի հարցադրումները արտգործնախարար Մնացականյանին և, առանց սխալվելու հավանականության կարող ենք պնդել, որ նշյալ լրագրողը արտահայտում է մեր շատ միջազգային գործընկերների ընկալումները:
Այսինքն ստացվում է, որ Հայաստանը, որին, հանրային կյանքը առողջացնելու, տնտեսության շեշտակի զարգացումն անշրջելի դարձնելու, պաշտպանունակությունը անհրաժեշտ մակարդակի բարձրացնելու նպատակով անհրաժեշտ խորքային բարեեփոխումներ իրականացնելու համար օդի ու ջրի պես խաղաղություն է անրաժեշտ, կամա թե ակամա ինքն է նպաստում լարվածության խորացմանը՝ ընդհուպ մինչև ռազմական առճակատումը:
Այս ամենն այնքան պարադոքսալ է և միաժամանակ այն աստիճանի մտահոգիչ, որ չես ուզում հավատալ:
Առավել քան ակնհայտ է, որ իրերի վիճակը պահանջում է հայկական կողմից անհապաղ դիվանագիտական ծավալուն ջանքերի գործադրում՝ իրավիճակը շտկելու համար:

Հետո ուշ կլինի:
Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից