Կարծիք

26.10.2019 18:45


Բաբաջանյան Արմանն ուղղակի քաղաքական գործիք է, որին օգտագործում են կեղտոտ ինտրիգներ սարքելու համար

Բաբաջանյան Արմանն ուղղակի քաղաքական գործիք է, որին օգտագործում են կեղտոտ ինտրիգներ սարքելու համար

Արման Բաբաջանյանը ինչո՞ւ է հանդիպել Հունանյանին, ի՞նչ իրավունքով ու ո՞վ է թույլ տվել, նախ էս հարցի պատասխանն է պետք պահանջել։

Երկրորդ՝ այցի նպատակը, եթե գնացել է ուղակի տեսակցելու, ապա հրապարակավ հայտարարելու դեպքում պարտավոր էր բացատրել տեսակցելության նպատակը, և ում կողմից էր լիազորված, իսկ եթե անձնական նախաձեռնություն է, ապա կա՞ արդյոք նման օրենք, որ ով ցանկանա, կարող է տեսակցել ցմահ բանտարկյալին, եթե գնացել է հարցազրույց վերցնելու, ապա այդ հարցազրույցի ձայնագրությունը պարտավոր էր հրապարակել, որովհետև ես իրավունք ունեմ նրան չհավատալու, ու եթե ինքը ասում է՝ Նաիրին սթափ ու ադեկվատ է, ես խիստ կասկածում եմ։

Այս մանիպուլյացիայից միայն մի բան կա ենթադրելու, որ Բաբաջանյան Արմանն ուղղակի քաղաքական գործիք է, որին օգտագործում են քաղաքական կեղտոտ ինտրիգներ սարքելու համար։
Չեմ հավատում նրա ոչ մի բառի, անգամ նրան, որ հանդիպել է իրականում, սուտ է։

Իրինա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը