Լրահոս

26.10.2019 15:25


Արմավիրում 35 տարեկան կինը թունաքիմիկատ է խմել. պատճառը խա՞նդն է

Արմավիրում 35 տարեկան կինը թունաքիմիկատ է խմել. պատճառը խա՞նդն է

Խոսակցություններ են պտտվում, որ երիտասարդ կինը խանդել է ամուսնուն և ծայրահեղ քայլի դիմել։

Մեր տեղեկություններով՝ այսօր Վաղարշապատ բժշկական կենտրոն է տեղափոխվել Արմավիրի մարզում ապրող մոտ 35-ամյա մի կին։

Բժիշկները պարզել են, որ նա թունավորված է: Սկսել են համապատասխան միջամտություն իրականացնել։ Շուտով հայտնի է դարձել, որ կինը թունաքիմիկատ է խմել։ Ըստ թաղամասում շրջանառվող որոշ լուրերի՝ կինն այդ քայլին է դիմել խանդի հողի վրա։

Ամուսնու նկատմամբ խանդը առաջացրել է կյանքին վերջ տալու մտադրություն, և նա թունաքիմիկատ է խմել։

Իրավապահներն այժմ պարզում են` դա է ծայրահեղ քայլին դիմելու իրական պատճառը, թե այլ պատճառներ էլ կան։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը