Կարծիք

26.10.2019 14:00


«Հեղափոխությունն» այսօր հիշեցնում է մաշված անվադողերով բեռնատար մեքենա

«Հեղափոխությունն» այսօր հիշեցնում է մաշված անվադողերով բեռնատար մեքենա

«Հեղափոխությունն» այսօր հիշեցնում է մաշված անվադողերով բեռնատար մեքենա, որի փակ բեռնախցիկում նստած են պրոցեսի իրական շահառուները (բեռնատարի սեփականատերերը), ղեկին՝ Նիկոլ Փաշինյանը:

Ի սկզբանե վարորդի առաջ խնդիր էր դրված «հեղափոխական բեռնատարին» հաղորդել արագություն, և անցնելով որոշակի տարածություն ու կտրվելով բեռնատարի հետևից հիացական քայլերթով ընթացող ժողովրդից՝ ղեկն աննկատ զիջել ճանապարհի ինչ-որ հատվածում սպասող «առավել փորձառու» վարորդի:

Բայց ճանապարհի հենց սկզբնամասում բեռնախցիկում նստածների համար անսպասելի հայտնվում է Ռ. Քոչարյանը և կասկածի ենթարկում բեռնատարի հեղափոխական լինելը՝ պահանջելով բացել բեռնախցիկը: Սկսվում է բեռնատարի «բուքսավատը» և այդպես՝ մեկ ու կես տարի: Ոչ լինում է արագ սլացքով շարունակել ընթացքը, ոչ էլ՝ շարժիչն անջատել:

Ժամանակն անցնում է, անիվները մաշում են, վառելիքը սպառվում է, արագությունը հիասթափեցնում է «մենք ենք տերը բեռնատարի» վանկարկողներին, որոնք երբեմն փորձում են վերջին ուժերը գործադրելով հրել բեռնատարն առաջ, բայց և հասկանում են, որ ապարդյուն է: Ուժերն այլևս սպառվում են, նյարդերը սկսում են տեղի տալ: Նրանց էլ է սկսում հետաքրքրել՝ ովքեր են բեռնախցիկում:

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը