Լրահոս

26.10.2019 12:10


Երևանում վերելակի մոտ 55–ամյա տղամարդուց հափշտակել են խոշոր չափի ԱՄՆ դոլար

Երևանում վերելակի մոտ 55–ամյա տղամարդուց հափշտակել են խոշոր չափի ԱՄՆ դոլար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր չափի կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում անհայտ անձը Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 1-ին մուտքի վերելակի մոտ հափշտակել է նույն շենքի բնակիչ, 55-ամյա Սերգեյ Ա.-ի ձեռքի «բարսետկան» և դիմել փախուստի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հանցագործը Սերգեյ Ա.-ից հափշտակել է 15 հազար ԱՄՆ դոլար:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Այս խորագրի վերջին նյութերը