Ամուլսարի թեմայով քննադատական կարծիքից հետո Հարկայինն այցելել է պատգամավորի ընտանիքին պատկանող հյուրատուն․ «Հրապարակ»
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հորն ու եղբորը պատկանող օբյեկտում շուրջ 2 ամիս է՝ ՊԵԿ-ը ստուգումներ է անում։ Ճիշտ այն պահին է Հարկայինն այցելել Սևանի ափին գտնվող հյուրատուն, երբ պատգամավորն Ամուլսարի թեմայով քննադատական կարծիք հնչեցրեց։
Երեկ մեր լրագրողի հետ զրույցում Կարապետյանը չի հերքել ստուգումների փաստը, սակայն բացառել է քաղաքական ենթատեքստը և հերքել, թե դա որպես մահակ է օգտագործվում իր գլխին․ «Ստուգումներից մեկն ավարտվել է, մեկն ընթացքի մեջ է, բայց ես դա նորմալ գործընթաց եմ համարում և չեմ համարում քաղաքական։
․․․Միաժամանակ բոլոր օբյեկտներում են ստուգումներ սկսել, ես չեմ գտնում, որ դա հատուկ իմ գործունեությամբ է պայմանավորված։ Եթե միայն մեկը լիներ, ապա կասեի՝ այո»։ Թե ինչ են հայտնաբերել ստուգումների արդյունքում, պատգամավորը տեղյակ չէ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: