Երեքշաբթի օրը Արա Բաբլոյանին մեղադրանք կառաջադրվի, որ կարողանան Արսեն Բաբայանին կալանքի տակ պահել․ «168 ժամ»
«Մեր տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է ԱԺ քարտուղարության երկարամյա պետ Թաթուլ Սողոմոնյանը: Վերջինս հաստատել է մեր տեղեկությունը՝ հավելելով, որ որևէ կարգավիճակ ինքը չունի: Հարցին, թե ի՞նչ հարցեր են իրեն տրվել, նա պատասխանել է, որ չի կարող ասել, քանի որ նախաքննական գաղտնիք է: «Դրա համար մարդիկ ստորագրում են, չէ՞»,-ասել է ԱԺ վերջին 25 տարիների Քարտուղարության անփոփոխ պետը:
Հավելենք, որ, մեր տեղեկություններով, երեքշաբթի օրը մեղադրանք է առաջադրվելու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին, սակայն կալանավորման միջնորդությամբ ՀՔԾ-ն հանդես չի գա:
Ա. Բաբլոյանին մեղադրանք առաջադրելու՝ ՀՔԾ-ի տրամաբանությունը, թերևս, հասկանալի է, քանի որ այլապես Արսեն Բաբայանին կալանքի տակ պահել չեն կարող»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: