Կարծիք

26.10.2019 07:45


Սորոսականներին չի բավարարում էլ «Սասնա ծռեր» խմբավորումը, երկար մտածում են, հիշում են Հոկտեմբերի 27-ի ոճրագործին

Սորոսականներին չի բավարարում էլ «Սասնա ծռեր» խմբավորումը, երկար մտածում են, հիշում են Հոկտեմբերի 27-ի ոճրագործին

Ոնց, էլի…

Երեկվանից մտորումների մեջ եմ՝ ո՞նց կարող է ԱԺ պատգամավորը, ով համարվում է ժողովրդի ձայնը, հայտարարի, թե Նաիրի Հունանյանը՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործը, բոլորիցս ադեկվադ է եւ պետք է բանտից դուրս գա, նույն օդը շնչի, ինչ մենք ենք շնչում։

Հիմա տեսեք՝ ինչ է եղել․ սորոսականներին չի բավարարում էլ «Սասնա ծռեր» խմբավորումը՝ սխալ մարդկանց վրա են խաղադրույք արել եւ որ մեջները կան մարդիկ, ովքեր ինչ-որ չափով պետականամետ մտածողություն ունեն եւ իրենց պես անհայրենիք չեն, իրենց բոլոր հրամանները չեն կատարում... Երկար մտածում են, հիշում են Հոկտեմբերի 27-ի ոճրագործին, ով առանց աչք թարթելու սպանդ է իրականացրել, ու որոշում են վաղաժամկետ ազատել մարդասպանին։

Բայց այստեղ ուրիշ մարդ էլ կա՝ Նիկոլ Փաշինյանն, ու սրան ասում են՝ Նաիրին ցուցմունք կտա Ռոբերտ Քոչարյանի դեմ, պետք է հանենք բանտից։ Նիկոլն էլ հո գիտի, որ Նաիրին ինքնագլուխ է գործել՝ տասը տարուց ավելի թերթ է աշխատացրել կամ էլ մեկ այլ ուժերի հրամանով, որ հենց Նիկոլին ձեռք չի տա բացահայտվի։

Հիմա մնում է հասկանանք՝ սորոսականների ինչի՞ն է պետք վաղաժամ ազատել Նաիրի Հունանյանին, ո՞ւմ դեմ են ուզում մահափորձ կազմակերպել երկրի թիվ մեկ մարդասպանի ձեռքերով, ո՞վ է իրենց խանգարում։

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը