Կարծիք

25.10.2019 19:50


Պողոսների վարչապետի քաղաքական շիլա-շփոթն աննկատ չի մնում աշխարհում

Պողոսների վարչապետի քաղաքական շիլա-շփոթն աննկատ չի մնում աշխարհում

Գոնե հիմա ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հասկանո՞ւմ է, որ պողոսների վարչապետի ներքին ու արտաքին քաղաքական շիլա-շփոթն աննկատ չի մնում աշխարհում: BBC-ի լրագրողի Զ. Մնացականյանին տրված հարցերը` կոռուպցիայի դեմ պայքարից մինչև արցախյան հիմնահարց, տոնայնության և հեգնանքի խորության համատեքստում ոչ այլ ինչ են, եթե ոչ բացահայտ ծաղր ու գնահատական Հայաստանում հաստատված ռեժիմի գործունեությանը: Պարոն Մնացականյա՛ն, Ձեզ դո՞ւր է գալիս, երբ բրիտանացի լրագրողը հեգնում է` 2018-ին հեղափոխություն եք արել, բայց Ռուստամ Բադասյանի ստեղծած հակակոռուպցիոն մարմինը 2021-ից է բացահայտելու և ուսումնասիրելու կոռուպցիոն դեպքերը: Ձեզ դո՞ւր է գալիս, երբ հարցնում են` պողոսների վարչապետը վերջապես ի՞նչ պատկերացում ունի բանակցային գործընթացում: Ձեզ դո՞ւր է գալիս, որ հարցնում են` նախկին իշխանությունների օրոք դիվանագետ եք եղել, ո՞նց հայտնվեցիք «նոր» Հայաստանում, ձեր ի՞նչն է նոր: Հեգնանքը նկատեցի՞ք...

Ըստ էության, սա ուղիղ գնահատակ է պողոսապետության ղեկավարի եփած ճաշին: Սա այն գնահատականն է, ինչ Փաշինյանի ընտանիքապետությունը վաստակել է ու համառորեն կարծել, թե իրենց երեսպաշտության մասին տեղյակ չեն աշխարհում: Ինչ վերաբերում է ԱԳ նախարարին, ապա մի հարց կա, որ պետք է պերմանենտ հնչեցնել. պարոն Մնացականյա՛ն, Հայաստանի նախկին երեք իշխանությունների օրոք դիվանագիտական պաշտոններ եք զբաղեցրել, Հայաստան եք ներկայացրել, Հայաստանի անունից տարատեսակ հարցերի եք պատասխանել: Սկսած 1991թ.-ից, երբևէ ստիպված եղե՞լ եք այսչափ «կռուտիտ լինել» ու այսչափ ամաչել Ձեր ներկայացրած երկրի ղեկավարի ավանտյուրաներից:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը