Լրահոս

25.10.2019 18:20


Հելլոուինի օրը «Հեփփիում»-ում միայն բարի հերոսներ կլինեն

Հելլոուինի օրը «Հեփփիում»-ում միայն բարի հերոսներ կլինեն

«Հե՜յ, ջա՜ն, ղափամա, համով-հոտով ղափամա… Ղափամայի ծես` Հելլոուինի փոխարեն: Հոկտեմբերի 31-ին Բագրևանդի 70 հասցեում գտնվող «Հեփփիում» հյուրատունը բոլորին հրավիրում է հակահելլոուինյան տոնի: Ուրվականների, վամպիրների, մարդագայլերի, կախարդների, զոմբիների և այլ բացասական կերպարների փոխարեն «Հեփփիում»-ում միայն դրական, բարի ու գեղեցիկ հերոսներ կլինեն։

«Հայաստանում նշում են Հելլոուինը, որը մեր տոնը չէ, ուրեմն՝ պետք է նշել այդ տոնի հայկական համարժեքը: Որպեսզի որևէ մեկին կարողանաս ինչ-որ բան արգելել,նրան պետք է այլընտրանք տաս, և բացատրես, թե ինչով է վատն այն, ինչն արգելում ես նրան: Այս սկզբունքը «Հեփփիում»-ում գործում է բոլոր ֆորմաատներում: Մենք տոնում ենք հակահելլոուին ու ցույց տալիս՝ինչու պետք չէ տարվել Հելլոունիով՝ ներկայացնելով նաև Հելլոուինի պատմությունը»,-ասաց հիմնադիր-տնօրեն Աննա Մովսեսյանը:

Այս տարի այլընտրանքը «Հեփփիում»-ում կլինի Ղափամայի ծեսը:

72583424_2678133852249423_5087134044781543424_n 72610492_257044725237945_1103842591192907776_n 72886961_557058325065009_5591234188809338880_n

Հակահելլոուինյան տոնին մասնակցելու համար «Հեփփիում» պետք է գնալ արդեն ընտրված կերպարային հագուստով, բայց ոչ թե Հելլոուինին բնորոշ, այլ ուրախ հագուստներով: Կերպարերի ամբողջական տեսք հաղորդելու համար «Հեփփիում»-ում բարի ու գունեղ դիմահարդարում կարվի:

Աննա Մոսվսեսյանը վստահեցրեց, որ բոլոր նրանք, ովքեր այնուամենայնիվ, վախենալու կամ բացասական կերպարներով կլինեն, վերջում«Հեփփիում»-ից կհեռանան «բարիացած» ու գեղեցիկ:

«Հեփփիում» հյուրատան առանձնահատկություներից մեկը հյուրերի միջև ինտերակտիվ կապի ապահովումն է: Տոնի մասնակիցներին կբաժանվեն փոքրիկ դդումներ և տեղում բոլորը միասին ղափամա կպատրաստեն: Շուրջ երեք ժամ կհնչեն հայկական ազգային երգեր, կլինեն ազգագրական խաղեր, ազգագրական պարերի թեթև ուսուցում:

72963991_439277106989690_6771450498345074688_n 73081309_406687693585059_2382117999143288832_n 73094355_416052189296174_2587444880733110272_n

Անդրադառնալով ազգագրական խաղերին՝ Աննա Մովսեսյանը ցավով նշեց. «Երեխաները մեղավոր չեն,ծնողներն իրենք են երեխային սխալ ընտրություն առաջարկում:Լսելով այս խաղերի մասին՝ անմիջապես արձագանքում են՝չէ՛, գան ի՞նչ խաղան, իրենք չգիտեն դա ինչ խաղ է, իսկ ռոբոտ չունե՞ք։ Նույնը վերաբերում է նաև հեքիաթներին.Բուրատինոյի փոխարեն նախընտրում են Սպանչ Բոբ և այլն»:

Հելլոուինը կամ հակահելլոուինյան օրը հագեցած և տպավորիչ անցկացնելու համար առնվազն հինգ օր առաջ պետք է ամրագրել տեղերը, քանի որ «Հեփփիում» հյուրատունն ի տարբերություն այլ ժամանցի վայրերի, չնախատեսված հյուրեր չի ընդունում: Մենյուն ընտրվում է նախապես, և հյուրերի թվին համապատասխան թարմ սնունդ է առաջարկվում: Մասնակիցների մինիմալ քանակը պետք է լինի 25 հոգի:

73141830_1177633879089271_2766380936340701184_n 73163359_428453801207125_2889201663678087168_n 73238398_2172561469713281_7636013593825116160_n

Ի դեպ՝ այստեղ արգելված են նաև գազավորված ըմպելիքները, չիփսերը, որոնք վնասակար են մարդու առողջությանը:

Եթե, այնուամենայնիվ, որոշել եք շրջանցել այս տոնը, «Հեփփիում»- հյուրատանը Դուք կարող եք անցկացնել Ձեր կյանքի կարևոր տոնակատարությունները: Շատերն այն ասոցացնում են մանկական սրճարանների հետ, մինչդեռ այստեղ ամեն բան այլ ֆորմատով է:

«Հեփփիում»-ը մանկական հյուրատուն է, որը բացում է իր դռները միայն նախնական պատվերով: Եթե դուք արդեն որոշել եք Ձեր միջոցառումը կազմակերպել «Հեփփիում»-ում, վստահ եղեք, որ սրահում կողմնակի մարդիկ չեն լինի: Այդ օրը հյուրատունը կլինի միայն Ձեր ու Ձեր հյուրերի տրամադրության տակ: Իր հարկի տակ կարող է ընդունել 120 հոգի:Երեխաներին սպասվում է 3-4 ժամյա ամբողջական ծրագիր՝ թեմատիկ և ուսուցողական խաղեր։ Ամբողջական ծրագիրը իր մեջ ներառում է մեկ պասիվ և մեկ ակտիվ խաղ, որոնք նախապես ընտրում է պատվիրատուն: «Հեփփիում»-ում բացակայում են խաղային ավտոմատները և Wi-Fi-ը, որպեսզի հյուրերը միախմբվեն և վայելեն իրական կյանքը:

73245049_2568725106541507_5917513117595598848_n 73307604_544163816333345_2710140882220220416_n

Այցելելով հյուրատուն՝ անհնար է չտպավորվել ներսում առկա վառ գույներից:

Հյուրատան ողջ տարածքը նկարազարդված է, պատերին թեմատիկ տեսարաններ են, բայց ոչ թե տպված, այլ ձեռքի աշխատանք է, որի հեղինակը մոսկվայաբնակ գեղանկարիչ Արթուր Սարյանն է:Սարյանի վրձնի շնորհիվ այստեղ անցկացվող յուրաքանչյուր ներկայացում ասես տվյալ հեքիաթից պոկված պատառիկ լինի:

75266226_1008104696208693_8221069623659855872_n 76203628_3391771827514477_7685751363812196352_n

«Հեփփիում»-ը նաև մրգերով հարուստ այգի ունի և եղանակային բարենպաստ պայմանների դեպքում, հյուրատան այգին հյուրերին իր գիրկն է առնում և հետաքրքիր ու անմոռանալի ժամանց պարգևում նրանց:

73504737_1062166930799113_1908282784548388864_n 74335768_420569531961209_8774085738632314880_n 74680702_643000896104250_4493108959296618496_n

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը