Կարծիք

25.10.2019 16:54


Երևանի քաղաքապետարանը չի զիջում պարգևատրումների շքերթով կառավարական պրեմիաներին

Երևանի քաղաքապետարանը չի զիջում պարգևատրումների շքերթով կառավարական պրեմիաներին

Պարզվում է՝ նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերի թափանցիկ ու թավշյա բարձրացման ֆոնից հետ չի մնում կարգին Հայկոյի քաղաքային վերնախավը։

Սույն թվականի հոկտեմբերի 2-ի քաղաքապետի կարգադրությամբ պրեմիա են ստացել քաղաքապետարանի աշխատողները, դե ղեկավար կազմի պրեմիային կարելի է անվանել գերպրեմիա։ Քաղաքապետի տեղակալները՝ Հրաչյա և Հայկ Սարգսյանները, Տիգրանը Վիրաբյանը, ով փափագում է դառնալ Գյումրու քաղաքապետ ու Սերգեյը Հարությունյան, Գլխավոր ճարտարապետ Մեսչյանն ու աշխատակազմի քարտուղար Վահեն Խաչատրյան շատ լավ աշխատելու համար ստացել են 965000-ական դրամ, փաստորեն բոլորը նույն գումարի չափ լավ ծառայել են քաղաքին, ուղղակի քաղաքացիները դա չեն զգում։

Մեծ գումարներ են ստացել նաև թաղապետներն ու վարչության պետերը՝ 840000-ական դրամ, ի դեպ Կենտրոնի արդեն նախկին թաղապետ Վ. Մնացականյանը, որը ասում են՝ քաղաքապետի կողմից գրավոր նկատողություն է ստացել, ևս ստացել է նույն պրեմիան։ 840000-ական դրամ են ստացել նաև խնչած ունեցող մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանն ու հնաբնակ արդեն խորհրդական Արեյան Կամոն։ Այս պրեմիաներին էլ, որ գումարում ենք իրենց աշխատավարձները, ավտոներն ու բենզինի կտրոնները էլի բյուջեյի հաշվին, բոլորը դառնում են միլիոնչիկ թավշյա պաշտոնյաներ։

Մի խոսքով, Երևանի քաղաքապետարանը չի զիջում պարգևատրումների շքերթով կառավարական պրեմիաներին։ Արդեն որերորդ անգամ այս տարի Երևանի կարգին քաղաքապետը տալիս է պարգևատրումներ, այս անգամ 70 մլն-ից ավել դրամ։ Իսկ մանկավարժներն ու բուժաշխատողները, ծերերն ու հաշմանդամները թող դեռ սպասեն։

Հանուն Գալիք Հայաստանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը