Գուցե պետք է, որ Գագիկ Հարությունյանը մի հատ էլ ՀՔԾ Սասունին ու դատավոր Դանիկբեկյանի՞ն լիկբեզ անի
Ասում են` Գագիկ Հարությունյանի հարցաքննությունն ԱԱԾ-ում վերածվել է դասախոսության. ՍԴ նախկին նախագահը քննիչներին «լիկբեզ» է արել` բացատրել է, որոնք են ՍԴ լիազորությունները եւ ինչ է նշանակում`տիրանալ ՍԴ լիազորություններին. այն, ինչի մեջ մեղադրում են ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին` ասելով, որ նա, հասկանում եք, չգիտես ո՛ր «ապօրինի» գործողություններով» օժանդակել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին` «չարամտորեն յուրացնելու» իշխանությունը։
Դժվար է ասել` «դասընթացը» ծառայե՞լ է իր նպատակին, քննչական խումբը ինչ-որ հետեւություններ արե՞լ է, թե՞ չէ (եթե ցանկություն ունենային իրավաչափ գնահատական տալ Բաբայանի «գործողություններին»` «նոր» Հայաստանի թիվ 1 կլյաուզնիկի կեղծ մատնագիրը վարույթ չէին ընդունի)։
Ամեն դեպքում, լավ կլինի` Գագիկ Հարությունյանին մի հատ էլ ՀՔԾ կանչեն, հրավիրեն Շենգավիթի դատարան ու «հարցաքննեն», որպես վկայի, օրինակ, նույն Ռոբերտ Քոչարյանի գործով։
Գուցե ՍԴ նախկին նախագահի անվճար խորհրդատվությունն, այնուամենայնիվ, օգնի Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը ձեռքի թեթեւ շարժումով «բեկանած» դատավոր Դանիբեկյանին, ՀՔԾ Սասունին եւ իր քննիչներին։
Ու վերջապես տեղը բերեն`ինչ կեղտի մեջ են խրվել մինչեւ ականջները`դառնալով Նիկոլի ու իր զոմբիների կույր վերժխնդրության բութ գործիքը։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից