Քաղաքական

25.10.2019 15:00


«ՀՀ տոտալ գեյացմանը վե՛րջ տուր, այ տղա, մարդիկ կամաչեն ասեն՝ իրենք որտեղ են ծնվել». Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

«ՀՀ տոտալ գեյացմանը վե՛րջ տուր, այ տղա, մարդիկ կամաչեն ասեն՝ իրենք որտեղ են ծնվել». Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

«Թումանյանից չորս տող չի կարողանում արտասանել, բայց ամենաերկար անունով նախարարության շեֆն է: Հիմա էլ տրանսգենդերի համար 20 միլիոն դրամ տալիս եք, որ ֆիլմ հանեն: Տիգրանի համար ֆիլմ հանեք, որովհետև նա և իր նմաններն այսօր վարկաբեկվում են ձեր ձեռքերով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վերջերս բուռն քննարկումներ առաջացրած «Մել» ֆիլմի մասին տեղեկությանը՝ նշեց ԱԱԾ նախկին փոխնարարար Գուրգեն Եղիազարյանը:

Նա համոզված է, որ սա և «կուբացի տրանսգենդերների» թեման Ստամբուլյան կոնվենցիայի շարունակությունն է. «Ծոծրակդ կտեսնես, դա չես տեսնի:

Ստամբուլյան և Ամուլսար. Հայաստանը ներսից պայթեցնելու երկու գործոն՝ այլասերում և ուրան. էս ես դու, սա է քո պատկերը, և ինչքան շուտ այն ջնջվի հայ ազգի հիշողությունից, էնքան շուտ հայ ազգը փրկված կլինի:

ՀՀ տոտալ գեյացմանը վե՛րջ տուր, այ տղա, մարդիկ կամաչեն ասեն՝ իրենք որտեղ են ծնվել:

Ֆիզիկայի դասատու չե՞ս ունեցել, որ իմանաս՝ ուրանն ինչ բան է: Քո նշանակած բնապահպանության նախարարը՝ իր տեղակալներով և վարչության պետերով, պետք է արդեն մաքրված լինեին Ողջիկի համար»:

Հիշեցնենք, որ օրերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ռեժիսոր Իննա Սահակյանը ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի (արդեն՝ Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարում. «Մել»-ը 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է: Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը