Գողություն դեպոյից. գողացել են էլեկտրական սարք՝ պատճառելով 220 հազար դրամի վնաս
Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.45-ին, ոստիկանություն է զանգահարել Հարավ-Կովկասյան երկաթուղու մի հերթապահ և հայտնել, որ գիշերը Արցախի պողոտայում գտնվող դեպոյից գողացել են էլեկտրական սարք՝ պատճառելով 220 հազար դրամի վնաս:
Էրեբունու քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել են նույն կազմակերպության երկու աշխատակից՝ երրորդ անձի հետ: Աշխատակիցներից մեկը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս երկուսին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: