Ուղիղ 20 տարի առաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ահաբեկչական խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Ազգային ժողով, որտեղ ընթանում էր հարցուպատասխան կառավարության անդամների հետ, և կրակ բացեց։ Ահաբեկչությանը զոհ գնաց 8 մարդ, որոնց թվում՝ ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը։
Հոկտեմբերի 27-ը մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկն է, միաժամանակ՝ ամենաշահարկվածը։
Այս օրերին սովորաբար ականատեսները հիշում են իրենց գլխով անցածը, բայց նրանց հետ միասին պատմության փոշին իրենց վրայից մաքրում են մի շարք գործիչներ, լցվում են մամուլի ակումբներն ու զանազան լրատվական կայքեր, հեռուստատեսությունների տաղավարներ ու մամուլի էջեր և սկսում վերլուծել, թե ինչ եղավ, ով էր մեղավոր և այլն՝ առաջ մղելով տեսակետներ, որոնք որևէ առնչություն չունեն ճշմարտության հետ, բայց մեծապես մտնում են այսօրվա իշխանությանը ծառայություններ մատուցելու տրամաբանության մեջ։ Հիմնականքում քարոզչական պայքար է գնում հոկտեմբերի 27-ի շուրջ, բայց որպես կանոն փաստերի ներկայացումն աղավաղվում է։ Դրանք հիմնականում էմոցիաներ գողացող կարծիքներ են, որոնք իրականության մեջ ոչինչ չեն նշանակում։
Եվ այսպես՝ ներկայացնում ենք 10 հայտնի ու անհայտ փաստ հոկտեմբերի 27-ի մասին, որի արդյունքում գուցե հնարավոր կլինի տալ որոշ հարցերի պատասխանը։
1.Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, Գուրգեն Եղիազարյանը պատմում էր, որ երբ ահաբեկիչները դեռ ԱԺ դահլիճում էին, դահլիճում էին նաև պատանդներն ու սպանվածների դիերը, նախագահ Քոչարյանը ԱԺ սենյակներից մեկում անց էր կացնում խորհրդակցություն ուժայինների հետ, որոշում լուծումները։ Ուժայիններն առաջարկում էին գրոհել ԱԺ դահլիճը և վնասազերծել ահաբեկիչներին՝ ոչնչացնելով։ Այլ առաջարկներ ևս ներկայացվում են, որոնց արդյունքում պետք է ահաբեկիչները սպանվեին։Նախագահը չի համաձայնում՝ պնդելով, որ նրանք պետք է հարցաքննվեն և ցուցմունք տան, թե ովքե՞ր կարող է լինել իրենց ետևում կանգնածները, պատվիրատուն, եթե այդպիսիք կան։ Ոչնչացնելու դեպքում դժվար կլինի հայտնաբերել այլ հետքեր, պնդում է Քոչարյանը։
Նկարում՝ Գուրգեն Եղիազարյանը
Ռոբերտ Քոչարյանն իր «Կյանք և ազատություն» գրքում գրում է․ «Խնդիր էի դրել կենդանի վերցնել բոլոր հինգ ահաբեկիչներին: Դա կարևոր էր նաև այն պատճառով, որ այդ ժամանակ արդեն հասկանում էի՝ ինձ համար լուրջ խնդիրներ են սկսվում»: Եվ ի՞նչն է ուշագրավ․ Հոկտեմբերի 23-ին նախկին զինվորական գործիչներից մեկը՝ Գագիկ Մելքոնյանը պատմում է․ ««Ալֆան» եկավ այդ ժամանակ, իրենցից մի քանի սպա գնացին ԱԺ ու էդտեղից էլ «Ալֆա»-ին ճանապարհ ենք դրել։ «Ալֆա»-ն մենք ենք տարել, եղել են բանակի տրամադրության տակ։ Էդ սպաները տեղում գնացին, հանդիպեցին տարբեր մարդկանց հետ, ուսումնասիրեցին ամեն ինչը, ու մեկ էլ մենք իրենց ճանապարհեցինք։ Խնդիրը մենք հասկացանք սենց՝ «Ալֆա»-ին բերել են, որ վերացնեն նրանց և հետքերը վերանան-գնան։ Դա էր «Ալֆա»-ի խնդիրը։ «Ալֆա»-ն պետք է հանցագործերին վերացնեն, ամեն ինչի հետքը կորեր գնար»։
Նկարում՝ Գագիկ Մելքոնյանը
Գագիկ Մելքոնյանը նշում է, որ այս ջոկատին կարող էր հրավիրել նախագահը ահաբեկիչներին վերացնելու համար՝ սլաքները ուղղելով Քոչարյանի կողմը։ Բայց տրամաբանությունն այլ բան է հուշում․ եթե Քոչարյանը կանչել էր, որ ոչնչացնեին ահաբեկիչներին, պետք է որ այդ որոշումը, ի վերջո, կայացներ կամ գոնե թեթև առարկեր։ Բայց փաստն այն է, որ նախագահն է հակառակը պնդել՝ չթողնելով դահլիճի գրոհը և ահաբեկիչների ոչնչացումը։
2. Ազգային ժողով շտապած երկրի ղեկավարը չի կարողանում կապ հաստատել ներքին գործերի նախարարի, պաշտպանության նախարարի հետ, որոնք պետք է տեղում լինեին և անձամբ զեկուցեին իրավիճակը, կենտրոնացած լինեին դեռ մոտ 60 պատանդներին ազատելու և ահաբեկիչներին վնասազերծելու գործին, նրանք ուղղակի չկային։ Պաշտպանության նախարարն այդպես էլ չի երևում, իսկ ներքին գործերի նախարար Սուրեն Աբրահամյանը, որ հետո կպարզվի ներսում է լինում՝ պատանդի կարգավիճակում, վիրավորներին դուրս բերելու ժամանակ փախել էր։ Դժվար է արտաբերելը՝ ՆԳ նախարարը, փախե՛լ էր։
Նկարում՝ Սուրեն Աբրահամյանը
Այդ ընթացքում ՀՀ ՊՆ շենքում ձևավորվում է մեկ այլ շտաբ՝ բարձրաստիճան զինվորականներից, Վազգեն Սարգսյանի հարազատներից և մտերիմներից, ՀՀՇ նախկին պաշտոնյաներից, պաշտոն չունենալու համար նախագահից նեղացածներից, որոնք ըստ երևույթի որոշում են օգտվել իրավիճակից և պետության կարևոր պաշտոնները իրար մեջ բաժանել։ Մի ցուցակ են պատրաստում և նախագահին վերջնագիր ներկայացնելով, թե՝ եթե ուզում եք այս վիճակում մենք քաոս չստեղծենք և կանգնենք Ձեր կողքը, նշանակումները արեք այդ ցուցակի համապատասխան։
Նկարում՝ ՊՆ նիստի ժամանակ կազմած ցուցակը
Համաձայն այդ ցուցակի, պաշտպանության նախարարի պաշտոնը պահպանում էր Վաղարշակ Հարությունյանը, վարչապետինը հասնում էր Վահան Շիրխանյանին, փոխվարչապետինը՝ Անդրանիկ Քոչարյանին, գլխավոր դատախազինը՝ Գագիկ Ջհանգիրյանին, ազգային անվտանգության նախարարինը՝ Վաղարշակ Հարությունյանի եղբորը՝ Վյաչեսլավ Հարությունյանին, ներքին գործերի նախարարի պաշտոնը՝ Մուրադ Կիրակոսյանին։ Ռոբերտ Քոչարյանը նրանց բավականին կոպիտ կերպով դուրս է վռդնդում սենյակից։ Այդ մասին նշել է իր գրքում «Դուք պարզապես սրիկաներ եք: Դահլիճում դեռ վաթսուն մարդ ունեմ, դահլիճում դիակները դեռ չեն սառել, դուք արդեն պաշտո՞ն եք կիսում: Անասուննե՜ր: Մի խոսքով, հայհոյելով դուրս արեցի: Հրամայեցի. «Մա՛րշ էստեղից պաշտպանության նախարարություն: Էստեղ հարցը լուծեմ՝ կգամ ձեզանով զբաղվելու»: Գլուխները կախ դուրս եկան... Կատաղել էի. նույնիսկ նրանցից այդպիսի բան չէի սպասում: Այդ թուղթը մինչև հիմա էլ իմ սեյֆում է»:
Նկարում՝ Վահան Շիրխանյանը
Ընդ որում, Ռոբերտ Քոչարյանը մենակ չի եղել սենյակում։ Մինչև հիմա Վահան Շիրխանյանը ներկայանում է որպես Վազգեն Սարգսյանի ընկեր, Անդրանիկ Քոչարյանը 2019թ․ հոկտեմբերի 23-ին ճեպազրույց էր տալիս ու դարձյալ ներկայանում որպես Վազգեն Սարգսյանի մտերիմ ու համախոհ, ընկեր, իսկ իրականությունն այն է, որ իրենց ընկերոջ դիակը դեռ չսառած, արդեն պաշտոններ էին մեջ-մեջ անում։ Իսկ ինչո՞ւ են այսօր իրենց իրավունք վերապահում և խոսում, որովհետև, հետագայում Ռոբերտ Քոչարյանը այդ մասին այլևս չխոսեց, թղթին չանդրադարձավ, այն է՝ պետական պաշտոններն իրար նվեր տվածները պատիժ չստացան։
3. Այդ ընթացքում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Երևան քաղաք մտնող բոլոր մայրուղիները փակել է տալիս ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ տանկերով։ Այդ առիթով Գագիկ Մելքոնյանը հիշում է, որ իրեն հանձնարարված էր փակել օդանավակայանն ու Արգավանդը, վերցնել իր հսկողության տակ։ Հարցին, թե ո՞ւմ հրամանով, պատասխանում է՝ «Մենք պաշտպանության նախարարի հետ միասին որոշումը կայացրել ենք»։
Նկարում՝ Վաղարշակ Հարությունյանը
Իսկ ինքը ընդամենը Բաղրամյանի բրիգադի հրամանատարն էր, սակայն կայացնում էր որոշում, ռազմական դրություն մտցնելու, երևի թե, որի իրավունքը երկրի ղեկավարինն էր։ Փաստացի, երկրում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվում։ Տեղի է ունեցել ահաբեկչություն, պետության ղեկավարը չի կարողանում կապվել պաշտպանության նախարարի հետ, իսկ ի՞նչ էր անում նախարարը՝ հրամայում է շրջափակել քաղաքը, ցուցակ կազմել ու ներկայացնել նախագահին, որ եթե իրենց նշանակի այդ պաշտոններին, լավ, եթե ոչ, քաղաքը շրջափակած ստորաբաժանումները ռազմական հեղաշրջում կանեն։ Ո՛չ մեկը հաջողվեց, ո՛չ էլ մյուսը։ Մինչ օրս չի պարզաբանվել թե ո՞ր օրենքի հիման վրա է պաշտպանության նախարարն այդպիսի հրամանն էր արձակել, առանց գերագույն գլխավոր հրամանատարին տեղյակ պահելու, կամ կարգադրության։ Սա ևս փաստ է։
4. Վազգեն Սարգսյանին հաջորդած վարչապետը նրա եղբայրն էր՝ Արամ Սարգսյանը։ Նշանակումը տեղի ունեցավ ահաբեկչությունից մի քանի օր անց՝ նոյեմբերի 2-ին։ Ռոբերտ Քոչարյանն ուժային պաշտոններում ևս նշանակեց Վազգեն Սարգսյանի ընտանիքի մերձավորներին՝ տարատեսակ ասեկոսեներից եկող լարվածությունը մեղմելու, բացառելու համար նախաքննության ժամանակ գործի ընթացքին վերաբերող կասկածները։ Վազգեն Սարգսյանի ընտանիքի կողմից ներկայացված Բորիս Նազարյանին նախագահը նշանակում է գլխավոր դատախազ, որը պետք է իր անմիջական հսկողության տակ վերցներ գործի ընթացքը։ Նույն Անդրանիկ Քոչարյանը 2019թ․ հոկտեմբերի 23-ին հայտարարում է․ ««Հոկտեմբերի 27»-ն ամբողջական ուսումնասիրված չէ, որովհետև, դատավարության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի և իր իշխանության անձնակազմի կողմից ամեն ինչ արվեց, որպեսզի հիմնական վկաները չհայտնվեն դատարանի դահլիճում»։ Այնուհետև նշում է, թե հոկտեմբերի 28-ին պետք է բացահայտված լիներ և այլն։ Կրկին հիշեցնենք, որ փաստ է՝ հոկտեմբերի 27-ի բացահայտումը սկզբից մինչև վերջ վստահված էր այդ գործի բացահայտման կարծես թե ամենաշահագրգիռ մարդկանց, և բացահայտվեց այնպես, ինչպես որ բացահայտվեց, ու այլ կազմակերպիչ ի հայտ չեկավ, քան Նաիրի Հունանյանն է և իր խումբը։
Նկարում մեջտեղում՝ Արամ Սարգսյանը
Արամ Սարգսյանն աշխատեց ուղիղ 6 ամիս և հեռացվեց աշխատանքից, քանի որ որևէ ցուցանիշ չէր գրանցել, փոխարենը՝ ամեն օր ապացուցում էր, որ այդ պաշտոնն իր համար չափազանց մեծ պճնանք է՝ առանց պետության մեջ արդյունք ստեղծելու։ Դա նույնպես փաստ է։
5․ Գործը քննելու և հնարավոր կազմակերպչի կամ պատվիրատուի հայտնաբերման գործը հանձնարարվեց զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, որն անմիջապես սկսեց ամեն կերպ, այդ թվում՝ խոշտանգումներով կորզել ցուցմունքներ միայն մեկ ուղղությամբ՝ գործող նախագահի դեմ։ Այդ գործով անցնող կալանավորված, հետագայում որևէ մեղավորություն չապացուցված անձանց ամենօրյա ռեժիմով ծեծի էին ենթարկում, խոշտանգում էին՝ միայն մի պայման դնելով որ կեղծ ցուցմունք տան նախագահի կամ Սերժ Սարգսյանի դեմ։ Գագիկ Ջհանգիրյանը հայտնի ցուցակի ներկայացուցիչներից մեկն էր և նրան պետք էր երևի ամեն գնով փորձել նախագահի գոնե հրաժարականը ստանալ՝ իրականացնելու նույն հայտնի ցուցակի բովանդակությունը։ Սակայն անգամ նման ճնշումների պարագայում, չհաջողվեց նախագահ Քոչարյանից կերտել հոկտեմբերի 27-ի մեղավորի կերպար։
Հոկտեմբերի 27-ի չբացահայտվածությունից խոսում են քչերը, որոնց թվում է՝ Արամ Սարգսյանը, որը 6 ամիս եղել է վարչապետ և տիրապետել է գործի բոլոր նյութերին, և իշխանական բոլոր լծակներին՝ գործը ճիշտ ուղով տանելու և հնարավոր բացահայտումները չկոծկելու համար։ Բայց նրա մոտ ևս չառաջացավ ընդամենը մեկ հարց․ ․ ինչու՞ են քննություն անցկացնողները քննությունը ջանասիրաբար տանում մի ուղղությամբ, ինչու՞ չեն հետաքննում այլ վարկածներ ևս, ի՞նչու են սլաքները ուղղում միայն մի տեղ և ամեն գնով ուզում ստանալ այդ վարկածի հիմքերը, անգամ՝ կեղծիքով։
Նկարում՝ Գագիկ Ջհանգիրյանը
Խոսում է Գագիկ Ջհանգիրյանը, որը ոչ միայն այն ժամանակ է անձամբ զբաղվել գործով, այլ մինչ 2008թ-ը զբաղեցրել է իր նույն, զինդատախազի պաշտոնը, և կարող էր անգամ հետագայում երևան եկած նոր հանգամանքներով զբաղվել կամ հսկողության տակ պահել։ Իսկ սկսել է խոսել միայն այն ժամանակ, երբ գործից հեռացրել են՝ 2008 թվականին, քաղաքականությանը խառնվելու և բեմահարթակում հայտնվելու համար։ Խոսում է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որին չի հաջողվել հոկտեմբերի 27-ի պատճառով դառնալ փոխվարչապետ, նախագահի կողմից հետագայում ունենալով հակակրանք եղած տխրահռչակ դեպքերի մասնակիցը լինելու պատճառով։ Իշխանափոխությունից հետո նորովի է լծվել հոկտեմբերի 27-ի թեմայի շահարկմանը՝ իր վրայից այդ դրվագը որևէ կերպ մաքրելու նպատակով՝ նաև առիթը չկորցնելով ցեխ շպրտել նախկին նախագահի վրա՝ 1998-ին ՀՀՇ-ին իշխանությունից զրկելու համար։ Իսկ 98-ին Տեր-Պետրոսյանին հեռացրել էին, ինչպես հայտնի է՝ Վազգեն Սարգսյանը, որը սպանվել էր, և Ռոբերտ Քոչարյանը, ում խնդիր էր դրված հեռացնել ամեն գնով։
6․ Որոշակի շրջանակներ վարկածներ էին առաջ բերում՝ ահաբեկչության կազմակերպելու մեջ մեղադրելով ՌԴ իշխանությանը։ Այդ վարկածի հիմնական գեներացնողներից էր այդպես էլ փոխվարչապետ չդարձած Անդրանիկ Քոչարյանը։ Նա հղում էր անում Մեծ Բրիտանիա փախած, ՌԴ հատուկ ծառայությունների աշխատակից Ալեքսադնր Լիտվինենկոյին, որն մի առիթով ասում էր, թե հոկտեմբերի 27-ը կազմակերպել է ՌԴ հատուկ ծառայությունների կողմից և անձամբ Վլադիմիր Պուտինը։ Անդրանիկ Քոչարյանն այն ժամանակ զարմանում էր, թե ինչու դատախազությունը հաշվի չի առնում նոր հանգամանքը, չի հետաքննում ՌԴ-ի հետ կապված վարկածը։ Բայց կարծես այսօր այդ թեմայով չի խոսում։
Նկարում աջից՝ Վազգեն Սարգսյանը, նրա կողքին՝ Անդրանիկ Քոչարյանը
7․ Արամ Սարգսյանը հարցազրույցներում մեկում ասում է, թե ամենայն հավանականությամբ, պետք է որ ձայնագրություն լինի, թե Նաիրի Հունանյանը և Ռոբերտ Քոչարյանը ինչ են խոսել ԱԺ-ում, երբ Քոչարյանը ահաբեկչին համոզում էր հանձնվել։ Նաիրի Հունանյանին հանդիպելու մասին ևս Ռոբերտ Քոչարյանը գրքում գրում է։ Բերենք զրույցի հատվածն ամբողջությամբ․ «Հանդիպեցինք առավոտվա ժամը հինգին: Հանդիպման վայրն ընտրել էր իմ թիկնազորը՝ ռազմական ոստիկանության պետի հետ. ինձ անծանոթ փոքրիկ սենյակ էր, գուցեև պատգամավորներից մեկի աշխատասենյակը, դահլիճի մոտ, դահլիճի մուտքից տասը-տասնհինգ մետրի վրա: Հունանյանը եկավ մենակ. հանցակիցներին թողել էր, որ հսկեն պատանդներին: Ինձ հետ աշխատակազմի ղեկավարն էր: Առաջինը, որ հարցրեց Հունանյանը՝ «Ինձ ճանաչեցի՞ք»: Ես զարմացա. բացարձակ չէի հիշում, որ հանդիպած լինեինք: «Ես եղել եմ ձեզ մոտ՝ Ղարաբաղում...»: Նա պատմեց, որ շատ տարիներ առաջ՝ 1988 թե 1989 թվին, Ղարաբաղ է եկել համալսարանի ակտիվիստ-ուսանողների հետ: Ես այն ժամանակ արդեն շարժման ճանաչված առաջնորդներից էի, ու նրանք ինձ հետ հանդիպում են խնդրել: Խումբը մեծ էր, ու ես առաջարկել էի մի քանի ներկայացուցիչ ընտրել, որոնց համաձայն էի ընդունել: Հունանյանը, որպես խմբի ղեկավար, նրանց մեջ էր: Իրավիճակը հիշեցի, անձամբ Հունանյանին՝ ոչ: Նրա դեմքը առանձնակի ոչնչով աչքի չէր ընկնում, իսկ հանդիպումներն այն ժամանակ գեղադիտակի պատկերների պես էին փոխարինում իրար:
Նկարում՝ Նաիրի Հունանյանը
Ես հարցրի՝ անձնական շփում ունեցե՞լ է Վազգեն Սարգսյանի հետ: Պատասխանեց, որ՝ ոչ, բայց իր կարծիքով՝ Վազգենը խանգարում էր երկրի զարգացմանը, երկրին ցնցում էր պետք, և Հունանյանը գնացել էր այդ քայլին հանուն Հայաստանի ապագայի: Ես մտածեցի. մնացած ողջ կյանքում երևի կկառչի այդ փաստարկից, որպեսզի արդարացնի իր օրերը բանտախցում ավարտելը: Նա փորձում էր պնդել ուղիղ հեռուստաեթերի պահանջը, բայց ես ասացի. «Մոռացի՛ր: Ոչ մի նման բան չես ստանա: Առավելագույնը՝ կարող եք գրավոր հայտարարություն անել, ու հաղորդավարն այն կկարդա: Թե ինչ համատեքստում կկարդա, արդեն ձեր խնդիրը չէ: Եթե ուզում եք, որ ձեր գրածը բարձրաձայնեն, դա կանենք»: Նա համաձայնեց, բայց պայմանով, որ իրենց հեռուստացույց կտան, որպեսզի անձամբ տեսնեն: Ես խոստացա: Նրա հայտարարության մեջ Վազգենի մասին ինձ համար անընդունելի մի պարբերություն կար, ու ես պնդեցի, որ հանվի. կամ էլ ընդհանրապես հայտարարություն չի լինի: Ալիկ Հարությունյանը խմբագրեց տեքստն ու համաձայնեցրեց Հունանյանի հետ: Մնացած պահանջներին պատասխանում էի նույնպիսի կտրուկ մերժումով. «Մոռացի՛ր: Մոռացի՛ր: Մոռացի՛ր»: Հետո չդիմացա. «Ի՞նչ պահանջներ: Դեռ չե՞ս հասկացել ինչ վիճակում ես: Չե՛ս հասկացել՝ ի՜նչ եք արել: Առավելագույնը, որ կարող ես խնդրել՝ որ պահպանվի ձեր կյանքն ու արդար դատավարություն երաշխավորվի»: Գլուխը կախ լռում էր: Իմ առաջ կանգնած էր վախեցած ու շփոթված մի մարդ, որը կարծես գիտակցում էր, որ կործանել է ոչ միայն ուրիշների, այլև իր կյանքը: Ագրեսիան չքացել էր: Միակ բանը, որ հիմա հուզում էր նրան՝ ի՞նչ է լինելու հետո: Հարցրեց՝ Հայաստանում մահապատիժ կա՞: Պատասխանեցի, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելու գործընթացով պայմանավորված՝ փաստացի չի իրականացվում: Դրանով մեր խոսակցությունն ավարտվեց»։
Հարց է առաջանում՝ եթե այդպիսի ձայնագրություն կար, ուրեմն վարչապետ Արամ Սարգսյանը, գործը քննող զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը ինչպե՞ս չեն կարողացել ձեռք բերել, կամ հիմա ինչո՞ւ են մարդկանց էմոցիաների վրա խաղում։ Եվ ուրեմն Նաիրի Հունանյանի հետ Ռոբերտ Քոչարյանի զրույցի բովանդակության միակ հավաստի հաստատումը կարդում ենք Քոչարյանի գրքում կամ հետագայում հրապարակված քրեական գործի նույթերում։ Համենայն դեպս, ինչ պատմում է Քոչարյանը, կասկած չի հարուցում՝ հետագա ընթացքը եղել է այնպես ինչպես ինքը նկարագրել է։
8․ Դեռ այն ժամանակ օդում կախված լուրեր կային, որ ողբերգության օրը և ժամին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մեկնելիս է եղել Մոսկվա։ Նա, ասում են, թռիչքը ձգձգում է, անընդհատ ժամացույցին է նայում, մինչև զանգ է գալիս որտեղից հայտնում են, որ ահաբեկիչներ են մտել խորհրդարան, և վերադառնում է ՊՆ։ Ուշագրավ է նաև այս հանգամանքը, որ, ասում են, գնում է ոչ թե խորհրդարան, այլ՝ ՊՆ։
9․ Դեռ այն ժամանակներից օդում կախված լուրեր էին պտտվում, որ ոճրագործությունից րոպեներ անց Վազգեն Սարգսյանի աշխատասենյակում է հայտնվում 1991-93 թվականներին Լևոն Տեր-Պետրոսյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աշոտ Մանուչարյանը։ Նրա գնալուց հետո չհրկիզվող պահարանը բաց է մնում, և ներսից անհետանում է ինչ-որ փաստաթղթեր, մի ցուցակ, որի մասին կգրենք ստորև, նաև Վանո Սիրադեղյանի հայտնի նամակը Վազգեն Սարգսյանին, որը հետագայում հրապարակվում է մամուլում։ Փաստ է որ այդ նամակը հայտնվել է, իսկ թե որտեղից՝ հայտնի չէ։
Նկարում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Աշոտ Մանուչարյանը
10․ Երկար ժամանակ խոսվում էր թե ինչպե՞ս են ահաբեկիչները ներս մտել խորհրդարանի շենք։ Հետո, արդեն, քննությունից հայտնի դարձավ, որ Նաիրի Հունանյանին ԱԺ մուտքի անցագրեր է իջեցրել և ներս թողել ԱԺ աշխատակից Անուշ Հարությունյանը:
Նկարում աջից երկրորդը՝ Անուշ Հարությունյանը, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալմանը մասնակցելուց հետո
Ո՞վ է նա․ հայտնի ՀՀՇ-ական, համարվում է Լևոն Տեր-Պետրոսյանի և Անդրանիկ Քոչարյանի մտերիմը, 2018-ի իշխանափոխությունից հետո ևս մեկ անգամ աչքի ընկավ՝ Ռոբերտ Քոչարյանի հայտնի ասուլիսը տապալողների շարքում, որից հետո նշանակվեց ՍԱՊԾ-ի մամուլի խոսնակի պաշտոնին։
11․ Կարծիք կա որ հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի միջև խորը կապ կա։ Մարդիկ, որոնք 1999 թվականին հոկտեմբերի 27-ի ողբերգությունը փորձում էին օգտագործել իշխանության գալու և նախագահին տապալելու համար՝ ռազմական հեղաշրջման միջոցով, օգտագործելով խառնակ իրավիճակը, նույն այդ մարդիկ 2008 թվականի մարտի 1-ին ևս նման փորձ արեցին։ Դա ևս չհաջողվեց։ Ընդ որում, երկու փորձերից հետո էլ արժանի պատասխան չստացան, քանի որ երկրի ղեկավարը մթնոլորտը չէր ուզում շիկացնել, առաջ էր նայում և այլն։ Այսօր, արդեն, իշխանության են՝ դեպքերից 20 և 10 տարի անց, և հիմա, ըստ ամենայնի, վրեժ են լուծում իշխանությանը 20 տարի ուշ տիրանալու համար։
Ի դեպ, նույնպես այն ժամանակ օդում կախված լուրեր կային այն մասին, որ ոճրագործությունից առաջ ԱՄՆ այց կատարած Վազգեն Սարգսյանը հիասթափված է վերադարձել։ Նրան տվել են ցուցակ իր շրջապատում կոռումպացված պաշտոնյաների մասին, որոնց շարքերում՝ Անդրանիկ Քոչարյան, Վահան Շիրխանյան, Վանո Սիրադեղյան և այլոք (իսկ պաշտոնները պահպանած ՀՀՇ-ական թիմում շատ էին կոռումպացվածները) և հայտնել են, որ արդյունավետ չեն կարող աշխատել իր հետ, եթե այդ անձինք շարունակեն լինել իշխանության մեջ՝ իր կողքին։ Վազգեն Սարգսյանը վերադառնալով՝ սկսել է նրանց աստիճանաբար իրենից հեռացնելու գործընթաց՝ արժանանալով այդ շրջանակի թաքնված զայրույթին։
Սա՝ ի միջի այլոց։
Հ․Գ․ Նաիրի Հունանյանը դիմել է ազատ արձակման խնդրանքով։ Նա արդեն 20 տարի բանտում է, և ըստ օրենքի՝ ունի դիմելու իրավունք։ 0-ական է հավանականությունը, որ Նաիրի Հունանյանն ազատ կարձակվի, սակայն ակնհայտ է, որ նրանից ակնկալիք ունի իշխանությունը։ Ինչպես հասկացվեց Անդրանիկ Քոչարյանի՝ հոկտեմբերի 23-ի ճեպազրույցից, ակնկալում են ցուցմունք կորզել, ճիշտն ու իրականությունը նրանց չի հետաքրքրում, կարևորը կրքեր բորբոքելն է։ Եթե հոկտեմբերի 27-ի էջին պետք է վերադարձ կատարվի, ապա առաջին հերթին պետք է լինի այս տեղեկությունների ուսումնասիրությունը, և պետք է դեղին թղթի վրա կարմիր գրիչով պաշտոններ բաժանողները պատասխանեն բազմաթիվ հարցերի։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ պաշտպանության նախարարը փոխանակ շարժվի ԱԺ, նախագահի հետ կապվի, իրավիճակին ծանոթանա տեղում, փորձի օգնել՝ ուղևորվում է նախարարության շենք որտեղ հավաքվում են տարբեր բրիգադների և գնդերի հրամանատարներ և նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը, ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանը և այլ հայտնի մարդիկ, որ ի՞նչ քննարկեն։ Պատանդներին ազատե՞լն էին քննարկում, թե, սպասում էին՝ տեսնեն՝ նախագահը միայնակ ինչպես դուրս կգա այդ ֆորսմաժորային իրավիճակից։ Միգուցե սպասում էին, որ զոհերը կշատանան, նախագահն էլ աջակցություն չստանալով, հրաժարական կտա, իրենք էլ դե այդ վճռորոշ պահին կգան, կստանձնեն պետության փրկչի դերը։ Բայց տեղում նստած չէին սպասում, իրենք ևս գործում էին, իրենց ենթակայության տակ գտնվող ուժերով փակում էին մայրաքաղաք մտնող բոլոր ճանապարհները, օդանավակայանը և այլն։ Եվ կապի դուրս չէին գալիս, մինչև․․․ցուցակը չներկայացրեցին։
Բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ ներման դիմում տալն անցավ ահաբեկչի մտքով․ նա ռիսկ անգամ չէր անի նման քայլի գնալու, եթե Հայաստանում չլիներ ահաբեկիչներին հետագայում համաներելու պայմանով ազատ արձակելու նախադեպ։ Եթե ՊՊԾ գնդում իրադարձությունների մեղավորներն ազատ են արձակվում, ուրեմն ԱԺ-ում ահաբեկչություն իրականացնողն էլ կարող է դիմել։ Կարծում ենք, որ պետք է Նաիրի Հունանյանի դիմումի մասին անգամ չբարձրաձայնվեր, բայց, ցավոք, դա ևս արվեց շահարկումների նպատակով։
Հոկտեմբերի 27․ հայտնի ու անհայտ 11 փաստ

Ահարոն Համբարձումյան
Աղբյուրը՝ yerevan.today