Քաղաքական

25.10.2019 12:28


Դավիթ Հարությունյանը վստահ է՝ Արսեն Բաբայանի կալանքը ճնշում է Հրայր Թովմասյանի վրա

Դավիթ Հարությունյանը վստահ է՝ Արսեն Բաբայանի կալանքը ճնշում է Հրայր Թովմասյանի վրա

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործն արհեստական է։

«Սա շատ արհեստական, հորինված գործ է»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը։

Դիտարկմանը, շատ են պնդումները, որ սրանով փորձ է արվում հերթական ճնշումը գործադրել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վրա, Դավիթ Հարությունյանն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ պետք է լինել կույր, որպեսզի դա չտեսնել»։

Արսեն Բաբայանը, հիշեցնենք, մեղադրվում է իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Հոկտեմբերի 22-ին ՀՔԾ-ն որոշում կայացրեց ձերբակալել Բաբայանին: Իսկ երեկ դատարանը ոչ իրավաչափ համարեց նրա ձերբակալությունը, սակայն բավարարեց ՀՔԾ միջնորդությունը՝ կալանավորել Բաբայանին։

Այս խորագրի վերջին նյութերը