Շիրակի մարզում կինը ամուսնու մեքենայով հիվանդանոցից տուն տեղափոխվելու ճանապարհին հանկարծամահ է եղել
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի Նժդեհի հրապարակում Opel մակնիշի 36 LM 324 համարանիշի ավտոմեքենայի մեջ հանկարծամահ է եղել մի քաղաքացուհի։
Ժամանել են նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայում մահացածը վարորդի կինն է եղել, ում հիվանդանոցից տեղափոխում էին իր բնակության վայրը, սակայն ճանապարհին կնոջ ինքնազգացողությունն ավելի է վատացել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Իրավապահները պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։