Կարծիք

25.10.2019 10:10


Շատ տրամաբանական է, որ «Նիկոլի ժամանակներում» ահաբեկիչ Նաիրի Հունանյանը կարող է իշխանության հետ քաղաքական առևտրի արդյունքում հայտնվել ազատության մեջ

Շատ տրամաբանական է, որ «Նիկոլի ժամանակներում» ահաբեկիչ Նաիրի Հունանյանը կարող է իշխանության հետ քաղաքական առևտրի արդյունքում հայտնվել ազատության մեջ

Շատ տրամաբանական է, որ «Նիկոլի ժամանակներում» ահաբեկիչ Նաիրի Հունանյանը կարող է քաղաքական առեւտրի արդյունքում հայտնվել ազատության մեջ։

Տրամաբանական է, որ բանակցություններն այս հարցով իր հետ վարում է ե՛ւ նախկին իշխանությունների, ե՛ւ այսօրվանների հաճախորդը, ու չզարմանաք, եթե իրեն վաղը արդարադատության նախարարի պաշտոն տան։

Տրամաբանական է, որ սաղ կյանքը «Վազգեն Սարգսյանի եղբայր» աշխատած մարդը չի խոսում Հունանյանի հնարավոր ազատության մասին։

Շատ տրամաբանական է ամեն բան, ու մեր ժողովրդի մեջ եղած սաղ թույնը պիտի ջրի երես դուրս գա։ Մարդիկ պիտի տեսնեն, թե ում են պետություն վստահել։ Իսկ միգուցե մարդիկ հենց սա են ուզել, սրա մանդատն են տվել Փաշինյանին.... Ամեն դեպքում դուք պիտի առերեսվեք ձեր իսկ ընտրածի հետ։ Ու մի բան էլ. երբ սա ավարտվի (իսկ սա շուտով կլինի), դուք չեք կարողանալու ասել, որ չեք նկատել, թե ինչ է երկրում կատարվում։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը