Կարծիք

24.10.2019 20:43


Այս տվյալներն անհավանականության աստիճան անհավատալի են

Այս տվյալներն անհավանականության աստիճան անհավատալի են

Պաշտոնական հաշվետվություններից մեկի «Հանրապետության ջրամատակարարման համակարգ» վերնագրով հատվածում նախ նշվում է, թե 2018թ․ որքան ջուր է բաց թողնվել ջրամատակարարման ցանց․

«2018թ. ցանցին բաց է թողնվել 589.7 մլն. խոր. մ ջուր (ք. Երևան` 263.3 մլն. խոր. մ), որից 469.9 մլն. խոր. մ-ը` ինքնահոսքով (ք. Երևան` 199.3 մլն. խոր. մ)»:

Ապա ներկայացված են կորուստների ծավալները․

«2018թ. ջրի կորուստը կազմել է ցանցին բաց թողնված ջրի ընդհանուր ծավալի 79.4%-ը, Երևան քաղաքում` 74.6%-ը»:

Ասեք, որ հետաքրքիր է պարզել, թե ինչպես են հաշվարկվում խմելու և ոռոգման ջրի սակագները՝ 74.6 կամ 79.4% կորուստների պարագային: Մի՞թե դա հնարավոր է։

Գիտեմ, որ վերը նշված տվյալներն անհավանականության աստիճան անհավատալի են, ուստի նշում եմ տեղեկատվության աղբյուրը https://www.armstat.am/file/article/bn_fond_2019_3.pdf

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը