27-ը Քոչարյանի վրա «սաղացնելու» հույսը վերջինն է մեռնում
Նիկոլի մոտ «գլխավոր դոնոսչիկ» աշխատող Բաբաջանյան Արմանը, Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատման հայտ ներկայացնելու լուրն առնելուն պես, սլացել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` դիմումատուի հետ «քննարկելու» ոճրագործության պատմությունն իրեն եւ իր թելերը քաշողներին հաճո խմբագրությամբ վերաշարադրելու հնարավորությունը։
ՔԿՀ ղեկավարությունն ինֆորմատոր-պատգամավորի «մուրազը փորում չի թողել»` թույլ է տվել հանդիպել եւ «20 տարվա մեջ առաջին անգամ շուրջ երկու ժամ առանձնազրույց ունենալ» Հունանյանի հետ:
Համոզե՞լ է, որ ցուցմունք տա իր մղձավանջային երազների «ալֆա եւ օմեգա» Ռոբերտ Քոչարյանի դեմ, թե՞ չէ, չգիտենք (եթե հաջողած լիներ` հիմա համացանցը ցնցած կլիներ ցմահ բանտարկյալին վերբովկա անելու մասին «սենսացիոն» հաղորդագրությամբ)։ Ասում է`«բազմաթիվ պատասխանների հետ առաջ եկան բազմաթիվ հարցականներ, որոնք պետք է երկար վերլուծել, հասկանալ»։
Եվ «համենայն դեպս»` զգուշացնում է. «Հոկտեմբերի 27-ի գլխավոր շահառուները` հակահեղափոխական ճամբարներից հանդես եկող ռեւանշիստական ուժերի պարագլուխները, պետք է միշտ հիշեն` Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրա Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Հենրիկ Աբրահամյանի, Արմենակ Արմենակյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Միքայել Քոթանյանի դաժան սպանությամբ Հայաստանի պետությանն ու պետականությանը հասցված այս ահաբեկչական սպանդը չի ներվելու եւ որեւէ մեկն անպատիժ չի մնալու»:
Մոռանալով, որ իրական շահառուները` «հեղափոխական ճամբարներից հանդես եկող ռեւանշիստական ուժերը», այսօր Նիկոլի եւ ուրեմն, իր` Բաբաջանյանի կողքին են` Ազգային ժողովում եւ կառավարությունում։
Դե, իսկ Հունանյանը, եթե իր սրտի ուզածն անելու լիներ, 20 տարի առաջ կաներ. այն ժամանակ, երբ զոհված վարչապետի եղբայր Արամը Մոսկվայից «ներմուծած» փաստաբանի` Յունոշեւի միջոցով ոչ թե գաղտնի, այլ հրապարակավ` ի լուր աշխարհի, բաց եւ թափանցիկ` հենց դատարանի դահլիճում, «փոխշահավետ» գործարք էր առաջարկում ահաբեկչական խմբի պարագլխին. մեղմ պատիժ` իր տեսակի մեջ եզակի ոճրագործության «կազմակերպիչ» նշանակված գործող նախագահի դեմ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից