Կարծիք

24.10.2019 17:57


Պատերազմ է հայտարարված մեր ազգի ինքնությանը

Պատերազմ է հայտարարված մեր ազգի ինքնությանը

Հայաստանում նպատակաուղղված ձևով իրականացվում է այնպիսի տնտեսական քաղաքականություն, որպեսզի առանց այն էլ սոցիալական խիստ բևեռավածությունը ավելի խորանա, այսինքն՝ աղքատները և մյուս անապահով շերտերը ավելի աղքատանան, նրանց միանան նաև նախկինում շատ թե քիչ միջին խավին բնորոշ կենսակերպ ունեցողները, իսկ մի բուռ հարուստները (հատկապես ոչ հայազգի) ավելի հարստնան. այսինքն այս նոր կառավարությունը գործում է բացառապես օլիգարխների շահերից և ընդդեմ հասարակ ժողովրդի:

Արվում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանից կապիտալի արտահոսքը որքան հնարավոր է շատ լինի և որպեսզի Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ չլինեն ու աշխատատեղեր չբացվեն, նաև արվում է ամեն ինչ, որպեսզի փակվեն նախկինում եղածները, դա արվում է արտագաղթը ավելի խթանելու համար ու ծնելիության մակարդակը ավելի ցածրացնելու համար, և բնական է, որ որպես այդ ամենի շարունակություն, սոցիալական առանց այն էլ խայտառակ քիչ ծախսերը ավելի են քչացնում: Դրան զուգահեռ այն քիչ աշխատատեղերն էլ որ պիտի պահպանվեն՝ կամաց-կամաց հանձնվում են օտար երկրներից մեր երկիր բերվող այլազգիներին. նրանց ավելի բարձր աշխատավարձներ կտան (ի դեպ, արդեն տալիս են) ու տարբեր տիպի սոցիալական նպաստներ կտրամադրեն:

Կրթության ու մշակույթի ասպարեզում դրամական միջոցներ տրվում են ոչ թե այդ ոլորտները բարելավելու համար, այլ այդ ոլորտներում այլասերվածություն ու այլանդակություն ներարկելու և ամեն կերպ պրոպագանդելու համար: Գիտության դեմ արվում է ամեն հնարավոր ու անհնար բան, որպեսզի այն վերջնականապես վարի գնա:

Պատերազմ է հայտարարված մեր ազգի ինքնությանը՝ մտածված կերպով քանդում են մեր մշակույթի կոդային համակարգը, որպեսզի հայերի մեջ վերջնականապես մեռցնեն մարդ լինելու ձգտումը:

Կարճ ասած իմացեք, որ սրանք պայքարում են ընդդեմ հարմոնիայի և հանուն քաոսի, ընդդեմ մշակույթի և հանուն վայրենության, ընդդեմ բովանդակության և հանուն ձևականությունների, ընդդեմ ազատ մարդու և հանուն ստրկության, ու վերջապես ընդդեմ հայի և հանուն չարի:

***

Շատերի մոտ է հարց առաջանում, թե ինչո՞ւ են այս իշխանությունների տրոլներն ու ֆեյքերը սոց. ցանցերում իրենց մեկնաբանությունները (եթե դրանց կարելի է մեկնաբանություն անվանել) հիմնականում լատինատառ գրում:

Բանից պարզվում է, որ խնդիրը տեխնիկական չէ, նրանք այդպես են անում, քանի որ այդպիսի հանձնարարական ունեն՝ պիտի մարդկանց կամաց-կամաց սովորեցնեն լատինատառ հայերենին, քանզի այսօրվա ապազգային իշխանությունները հույս ունեն, որ իրենց իշխանությունը դեռ պիտի ավելի ամրապնդեն, որից հետո արդեն իսկ սկսեն բացեիբաց պայքարել հայկականության հետ կապված ամեն ինչի դեմ, այդ թվում նաև հայոց այբուբենի դեմ, և որպեսզի վերջնարդյունքում կարողանան ամբողջովին մերժել այն՝ փոխարինելով լատինատառ այբուբենով:

Շատերը հիմա կհարցնեն, թե ո՞րն է դրա նպատակը. նպատակը մեկն է՝ կտրել հայերի այսօրվա սերնդին իրենց անցյալից ու իրենց հարուստ մշակութային ժառանգությունից, դա հարկավոր է անցեղ ու անհայրենիք մարդու տեսակ (ստրուկ) ստանալու համար:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը