Լրահոս

24.10.2019 16:51


25–ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահացել է

25–ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50--ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Գևորգ Ղ.-ն իր վարած BMW մակնիշի 36 FV 890 համարանիշի ավտոմեքենայով Թոթովենցի փողոցի նրբանցքում՝ թիվ 135 դպրոցի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն Ռուբեն Ղ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և մահացածի ամբողջական տվյալները:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը