Կարծիք

24.10.2019 17:48


Փոքր, բայց ինքնահավան բռնապետը այսօր հայտարարել է, թե գիշերօթիկներն ու ծերանոցները փակում է՝ ելնելով այնտեղ բնակվողների շահերից

Փոքր, բայց ինքնահավան բռնապետը այսօր հայտարարել է, թե գիշերօթիկներն ու ծերանոցները փակում է՝ ելնելով այնտեղ բնակվողների շահերից

Փոքր, բայց ինքնահավան բռնապետը այսօր հայտարարել է, թե գիշերօթիկներն ու ծերանոցները փակում է՝ ելնելով այնտեղ բնակվողների շահերից:

«Մեր խնդիրն է, որ մենք երեխայի շահերը պաշտպանենք։ Եվ էն ֆինանսական միջոցները, որ դրվում են էդ նպատակի համար, հիմա էս փոփոխությունների արդյունքում պետք է գնան երեխայի հետևից, մտնեն երեխայի ընտանիք»,-հատարարել է նա:

Սա աբսուրդ է, քանի որ նման մեխանիզմ չկա, գոյություն չունի, որ դու միջոցները ուղղես երեխայի ընտանիք: Երեխայի ընտանիքի անդամներին դու 1,5 տարվա ընթացքում աշխատանքով չես ապահովել, սննդամթերքի գները չես վերահսկել, գազի գինը չես գցել, ու բացի լոլո կարդալուց ու մարդ կալանավորելուց՝ ոչինչ չես արել, պարոն Փորձա՛նք:

Կամ եթե ծեր մարդուց իր հարազատները հրաժարվել են, դու ո՞նց պիտի ստիպես՝ տեր կանգնել նրան ու տուն տանել: Կարո՞ղ է ԱԱԾ-ով վախացնես ու ազգուտակին կանչես հարցաքննության:

Ո՛չ ամոթ, ո՛չ արժանապատվություն, ո՛չ խղճի մասնիկ դու չունես, ամենաանարժան ղեկավարդ բոլոր ղեկավարների մեջ:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը