Լրահոս

24.10.2019 16:45


Տավուշի մարզում բախվել են 36-ամյա վարորդի Nissan-ն ու 57-ամյա վարորդի Opel-ը. կան վիրավորներ

Տավուշի մարզում բախվել են 36-ամյա վարորդի Nissan-ն ու 57-ամյա վարորդի Opel-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում Տավուշի մարզի Զորական գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ, 30-ամյա Մուշեղ Հայրապետյանի վարած Nissan մակնիշի 018 VP 18 համարանիշնի և Երևան քաղաքի բնակիչ, 57-ամյա Պետիկ Պետրոսյանի վարած Opel մակնիշի 35 PD 552 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Պ. Պետրոսյանը, նրա ուղևոր, 25-ամյա Գագիկ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նույն վաշտի տեսուչ Հ. Ապրիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Նոյեմբերյանի հատուկ պահպանվող տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի վարորդն ու ուղևորը հայր և որդի են, իսկ Nissan-ի վարորդը աշխատում է ճանապարհաշինարարական «Կապավոր» ՍՊԸ-ում՝որպես աշղեկ:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը