Կարծիք

24.10.2019 16:30


Արսեն Բաբայանին կալանավորելու որոշումը երկրում տիրող վակխանալիայի դրսևորումներից է

Արսեն Բաբայանին կալանավորելու որոշումը երկրում տիրող վակխանալիայի դրսևորումներից է

Արսեն Բաբայանին կալանավորելու որոշումը երկրում տիրող վակխանալիայի դրսևորումներից է:

Սակայն ի տարբերություն Հին Հռոմի, երբ վակխանալիաները տևում էին ընդամենը մի քանի օր, Հայաստանի դեպքում գործ ունենք պերմանենտ, խրոնիկ դարձած արատավոր խրախճանքի հետ:

Եթե անցյալում պետությունը արգելում էր վակխանալիները և պատժում մասնակիցներին, ապա այսօրվա Հյաստանում հենց իշխանությունն է խրախուսում անբարոյականությունը և պատժում բոլոր նրանց, ովքեր համարձակվում են բարձրաձայն ասել ճշմարտությունը:

Եթե անտիկ ժամանակները վակխանալիայի առիթը ալկոհոլային սանձարձակ գինովցածությունն էր, ապա Հայաստանում նման բեսպրեդելի պատճառը իշխանությունից հարբած և ավտորիտար զապոյի մեջ ընկած Փաշինյանն է:

Եթե հին ժամանակներում այդ օրերին թույլատրելի էր գրեթե ամեն ինչ, իսկ օրգիաներից հետո բոլորը փորձում էին մոռանալ տեղի ունեցածն ու վերադառնալ սովորական կյանքի, ապա Հայաստանի դեպքում, երբ այս մղձավանջը ավարտվի, ոչինչ և ոչ ոք չի մոռացվելու:

Իսկ Արսեն Բաբայանը հերթական քաղբանտարկյալն է: Վստահ եմ, ոչ վերջինը: Պինդ մնացեք:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը