Կարծիք

24.10.2019 14:40


Բաց նամակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Լին Մ. Թրեյսիին (լուսանկար)

Բաց նամակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Լին Մ. Թրեյսիին (լուսանկար)

Բաց նամակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Լին Մ. Թրեյսիին

Հարգելի տիկին դեսպան,

Հայտնի սորոսական Արթուր Սաքունցը հրապարակային հայտարարում է, որ ԱՄՆ գործող նախագահը ՌԴ նախագահ Պուտինի գործակալն է, և դա հաստատված փաստ է, ու այդ առումով որևէ կասկած չի կարող լինել: Նա նաև պնդում է, որ ԱՄՆ գործող նախագահն աղբ է, ողջ քաղաքակիրթ աշխարհի թյուրիմացությունն ու պատուհասը: Սորոսական Սաքունցը կոչ է անում ԱՄՆ Սենատին ու Կոնգրեսին օր, ժամ, րոպե առաջ ազատվել ԱՄՆ գործող նախագահից: Նրա այս խոսքերը հատկանշական են երկու պատճառով․

1. Սորոսական Սաքունցը ՀՀ-ում գտնվող ԱՄՆ դեսպանատան հաճախակի և սիրելի հյուրն է: Արդյոք ԱՄՆ նախագահի մասին իր տեսակետը նա քննարկո՞ւմ է ԱՄՆ դեսպանատանն իր մասնակցությամբ ընդունելությունների ժամանակ: Եթե այո, ապա ի՞նչ կարծիք եք հայտնում Դուք՝ որպես դեսպան՝ սորոսականների կողմից Ձեր պետության նախագահի մասին նման որակումներ լսելուց:

2. Սորոսական Սաքունցը նաև ԱՄՆ հարկատուների հաշվին ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանի սիրելի և սպասված հյուրն է: Զավեշտալի է, երբ ԱՄՆ հարկատուների գումարներով ֆինանսավորվող ԶԼՄ-ն ամեն առիթով գովաբանական լուսաբանումներ է կազմակերպում այն մարդկանց համար, ովքեր ԱՄՆ գործող նախագահի մասին սուտ և կեղծիք պարունակող տեղեկություններ են տարածում, իսկ, օրինակ, ինձ, ով չի կիսում այդ կարծիքը, խուսափում են լուսաբանման հարթակ տրամադրել: Այսինքն՝ կարող ենք եզրակացնել, որ ԱՄՆ հարկատուների գումարներով լուսաբանվել կարելի է միայն այն դեպքում, երբ սուտ և կեղծիք ես տարածում ԱՄՆ գործող կառավարության մասին:

Շնորհակալություն

U.S. Embassy Yerevan

На изображении может находиться: 1 человек, улыбается, стоит
На изображении может находиться: 2 человека, текст
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը