Կարծիք

24.10.2019 12:11


Պահանջում եմ ապօրինի ազատազրկել Արսեն Բաբայանին

Պահանջում եմ ապօրինի ազատազրկել Արսեն Բաբայանին

Ժամը 12-ին Կենտրոնի դատարանում կհնչի Արսեն Բաբայանի մասին որոշումը: Այսօր ես ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ հոգու խորքում ցանկանում եմ՝ Արսեն Բաբայանը գոնե մի քանի ամսով ազատազրկվի:

Ինքներդ դատեք, Արսեն Բաբայանի ապօրինի ձերբակալությունը ի ցույց դրեց այն, ինչի մասին խոսում եմ արդեն մեկուկես տարի: Այսօր օրվա տարբեր ժամերին պատահաբար հանդիպեցի մեր նոր իշխանության հեղափոխական իմ ծանոթներին: Առաջին անգամ էի տեսնում նրանց աչքերում շփոթվածություն և ամոթ: Բանն այն է, որ մինչ այսօր տեղի ունեցած ամենաաբսուրդ իրադարձություններին, իմ իշխանական բոլոր ծանոթները գտնում էին թեկուզ հորինած արդարացումներ: Օրինակ՝ Մանվելին են ազատազրկել, դե բռատ ով չգիտեր Մանվելի գել եւ գազան խասյաթը։ Քոչարյանին են ազատազրկել, ապեր չորս միլիարդ թալանի մասին չե՞ս լսել, թերթերը գրել էին… ԵՊՀ ռեկտորի վրա են հարձակվել, Մալյան ջան, իրա տեսքից էրևում ա, որ կոռուպցիոներ ա…

Արսեն Բաբայանը, համեստ ու չափավոր կենցաղով, ընտանեկան արժեքներով ապրող, պետությունը ամենօրյա աշխատանքով սիրող հայ տղամարդ է: Բազմաթիվ անգամ Արսենից լսել եմ, պաշտոնից ու պետական աշխատանքից հիասթափություն, որոնք նա իր մեջ ուժ գործադրելով հաղթահարում էր… Պետական աշխատանքը երբեք նրա համար չի եղել կյանքի նպատակ: Արսեն Բաբայանին ճանաչում են շատերը, այդ թվում այսօրվա հեղափոխական պաշտոնյաները ու ճանաչում են լավ: Նույնիսկ հեղափոխականները գիտեն, որ նա կոռումպացված չի…

Այսօրվա իմ հանդիպած հեղափոխական պաշտոնյաների աչքերի մեջ մեղավորության զգացում տեսա: Առաջին անգամ այս մեկուկես տարվա մեջ ես չլսեցի խոսակցության սկզբում և վերջում ասվող «Եղբայր, էդ սաղ հեչ, հետո կտենաս՝ ինչքան լավ ա լինելու» անորոշությունը: Մարդիկ ասելու բան չունեին: Արսենի ապօրինի ձերբակալությունը զրկել էր նրանց ասելիքից:

Արսենի երկու օր տևած ազատազրկումը ի ցույց դրեց այս անպատկառ խեղկատակությունը՝ իր ամենակեղտոտ մանրամասներով: Հասկանո՞ւմ եք մարդիկ ջան, Հրայր Թովմասյանի նկատմամբ հայտարարված է «սանիկների որս», այսօր լավ պաշտոնի կարող է հավակնել այն մարդը ով ամենալուրջ վնասը կհասցնի Հրայր Թովմասյանին ու իր շրջապատին: Սա իրականացվում է այնպիսի անթաքույց լկտիությամբ, որ քիչ է մնում կառավարության կայքում տենդեր հայտարարեն Հրայր Թովմասյանին վնասելու թեմայով: Ահա այս գործողությունների շրջանակում Արսեն Բաբայանին որոշվեց ձերբակալել: Ընդ որում իրավական հիմնավորումներն իսպառ բացակայում են: Մենք բոլորս ականատես ենք դառնում աշխարհում առաջին իմպրովիզ քրեական գործին, սա իրավաբանության մեջ մինչ այդ գոյություն չունեցող ճյուղ է, երբ սկզբում նշանակում են մեղավորին, ձերբակալում են, հետո նոր հորինում են մեղադրանքը:

1. Արսեն Բաբայանը այլևս մտավ իրավունքի գիտության մեջ՝ որպես առաջին իմպրովիզային քրեական գործի մեղադրյալ:
2. Որևէ մեկը, այդ թվում նաև անձամբ Նիկոլ Փաշինյանը չի կասկածում Արսենի անմեղության վրա:
3. Ու վերջապես, որքան երկար Բաբայանը լինի անազատության մեջ, այնքան բազմապատկված ամեն օր մարդիկ կսթափվեն ու դուրս կգան թմրած վիճակից:

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը