Կարծիք

24.10.2019 08:14


Լորիսապետություն․․․

Լորիսապետություն․․․

Ինչպես հիշում ենք, հայտնի հեռուստանախագծից Լորիսի կերպարը, որի միակ զբաղմունքը հարևանների վրա գործ տալն էր, այսուհետ օրենքի ուժով դարձավ խրախուսելի արարք: Սա ամենևին զարմանալի չէ, քանի որ խեղված է արժեհամակարգը, պատգամավորը գլուխ է գովում, որ իր հաղորդմամբ մարդ է ձերբակալվել...

Սա զարմանալի չէ նաև այն դիտանկյունից, որ իշխանությունները, լավ գիտակցելով, որ աշխատաշուկայում Պողոսների կարիք չկա, իսկ իրենք իշխանության են եկել հենց Պողոսների շնորհիվ և որպիսի չկորցնեն Պողոսների վստահությունը՝ նրանց համար ապրուստի միջոց են հնարել:

Եթե դու Պողոս ես, ապա պետք է նկարես Պետրոսին, որը մեքենա ունի, և եթե մեքենա ունի, ապա հին համակարգի մնացուկ է, ու վաստակես հանապազօրյա հացդ:

Իսկ մեր խեղված արժեհամակարգը և այս օրենքի տրամաբանության լույսի ներքո թշնամացած ընտանիքների վերականգնումը կտևի մոտավորապես այնքան, որքան որ բանտում կլինի Նիկոլը:
Լորիս-Պողոս

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը