Ով Babayanին ճանաչում է, գիտի, որ նա արտահայտվելիս շատ զուսպ է, կոռեկտ։ Ցանկացած կոնֆլիկտում միշտ հակառակ կողմի փաստարկներն էլ է դիտարկում, և եթե վալիդ են, անպայման շեշտում է։
Նույն Նիկոլին էլ, ՔՊ-ական պատգամավորներից շատերին էլ գործի բերմամբ անձամբ ճանաչում է, միշտ իր գործը նորմալ արել է անկախ այն բանից, թե ում համար է անում։
Մի խոսքով, եթե հարցնեք, թե իր գործի պրոֆեսիոնալի ինչ օրինակ կբերես, ես այդպիսի մարդկանց առաջին հնգյակում Արսենին կհիշեմ։
Այնուամենայնիվ համոզված եմ, որ նիկոլենք մեկ վայրկյան իսկ չեն մտածել Արսենին անօրինական ձերբակալության հրահանգը տալիս։
Ու եթե հուսով եք, որ Նիկոլի և իր բաշիբոզուկների հետ նորմալ հարաբերություններ ունենալը, ինչ-որ հարցերով իրենց օգնելը, «հեղափոխության ժամանակ փողոց փակելը» ձեզ երաշխավորում են անօրինական հետապնդումներից, համոզվա՛ծ եղեք՝ հենց իրենց կարճաժամկետ շահը թելադրի, նույն վայրկյանին առանց վարանելու փուռն են տալու։
Եթե դուք պետապարատի շարքային աշխատող եք, և ձեր գործը նորմալ անում եք («ինչ կապ ունի, թե ով է երկիրը ղեկավարում, մենք պետության համար ենք աշխատում»), միևնույն է դա ձեզ չի փրկելու փողոցում հայտնվելուց, երբ ՔՊ-ական հերթական թրաշամանուկին կամ իր ջահել յարին գործի տեղավորելու համար հրահանգեն ձեզ ազատման դիմում գրել։ Որովհետև ի տարբերություն ձեզ՝ «նորիշխանական» թայֆեն մեծ հաշվով թքած ունի պետության վրա։
Օրենքները՝ գրված թե չգրված, մոռացեք։ Այսօր արդեն մեկ օրենք կա՝ Նիկոլն ու իր զոմբիները։ Որոնք «դուխով» են, քանի դեռ իրենց թվում է, թե իրենք ավելի շատ են, քան նորմալ մարդիկ։ Դեռ լրիվ չեն իրենց կորցրել, որովհետև ՍԴ-ն իրենցը չի, դեռ դիմադրում է, բայց ամեն ինչ անելու են, որ գրավեն։
Կարևորն այն է, որ լռելը ձեզ չի փրկելու, որովհետև Նիկոլի քմահաճույքներով ընդառաջվող, 24-ժամյա ցիկլով ապրող և ապագայի մասին չմտածող զոմբիների բռնապետության փուլ արդեն մտել ենք (ոչ թե «եթե այսպես շարունակվի, կմտնենք», այլ արդեն մտել ենք)։
Մտել ենք, բայց դեռ (!) նորմա չի դարձել մարդկանց կլյաուզաներով նստեցնելը, բիզնեսներն ու գույքը խլելը և այլն։ Դեռ չի դարձել։ Եթե չեք ուզում դա էլ նորմալ դառնա, ապա պետք է թարգեք խոհանոցներում շշուկով խոսելը, friends-only գրելը ու սկսեք բաց արտահայտվել։
Առանց վիրավորանքների, առանց անիմաստ հույզերի պետք է բաց խոսենք, բացատրենք ու նաև քննարկենք երկրի ապագան և այն, թե ինչպես պիտի փոխվենք մենք՝ թե՛ որպես անհատներ, թե՛ որպես ազգ, որպեսզի մեր երկիրը ապագա ունենա ու չդառնա ինքնասիրահարված մի «բոնապարտիկի» հիվանդագին հավակնությունների զոհ։
Լռելը ձեզ չի փրկելու

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից