Լրահոս

23.10.2019 18:10


«Made in Armenia»-ն որակյալ է և համեղ՝ «Էլնոր» ապրանքանիշի օրինակով

«Made in Armenia»-ն որակյալ է և համեղ՝ «Էլնոր» ապրանքանիշի օրինակով

Կաթնամթերք գնելիս անհրաժեշտ է լրջագույնս ուշադրություն դարձնել պահպանելիության ժամկետին: Ժամկետն անց սնունդը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Եթե տվյալ կաթնամթերքի պահպանելիության ժամկետի հետ կապված ամեն բան կարգին է, ուրեմն կարող եք կատարել ձեզ անհրաժեշտ գնումները:

«Էլնոր» ապրանքանիշին վստահում և նախապատվությունը տալիս են բազմաթիվ հայ կանայք: Հայ սպառողները հիմա «Made in Armenia» արտահայտությունը սիրով են մեջբերում. «Սկսած 2000 թվականից մենք հայ սպառողին են ներկայացնում արտադրանք, որը պատրաստված է միայն բնական, թարմ և էկոլոգիապես մաքուր տեղական հումքից: Բարձորակ սնունդը առողջ հասարակություն ունենալու կարևոր նախապայմաններից է: Տարիների ընթացքում մենք սահմանել ենք մեր սեփական նշաձոխը, որը երբեք չենք խախտի, բայց անպայման հնարավոր բոլոր փորձերը կանենք նշաձողի մեր ցուցիչը էլ ավելի բարձրացնելու համար: Ազնիվ աշխատանքը գնահատվում է, ազնվությունը հայ սպառողի հետ մեր՝ տարիների արդյունքում ձեռք բերված կարևոր հաղթաթուղթն է»,-նշում է «Միլլկաթ» ՍՊԸ տնօրեն /«Էլնոր» ապրանքանիշ/ Սեդրակ Հակոբյանը:

74218622_1033078153529338_3998833776296722432_n

71600470_406189710019671_7934996201559031808_n 72758199_2424798004302611_2772068164530339840_n

Հայաստանի և Արցախի շուկայում «Էլնոր» ապրանքանիշի տեսականին լայն սպառում ունի: Ընկերության սփրեդները և կարագը օգտակար են, համեղ, առանց քիմիական հավելումների, պատրաստված են միայն տեղական թարմ հումքից և ունեն գեղեցիկ, հարմարավետ փաթեթավորում. «Մեր կողմից առաջարկվող սփրեդները՝ սովորական և շոկոլադե, պարունակում են օրգանիզմին անհրաժեշտ հանքանյութեր, հագեցած են A, D, E վիտամիններով, դյուրամարս են, պարունակում են խոլեստերինի քիչ քանակություն և համային հաճելի էմոցիաներ են առաջացնում ձեզ մոտ»,-նշում է «Էլնոր» ապրանքանիշի որակի վերահսկողության ղեկավար Հասմիկ Թարզյանը:

72868433_1462087423939277_8739563126514515968_n 72872071_566904334067924_2198255564507578368_n

74473505_799410947140980_4590294336809205760_n

«Էլնոր» ապրանքանիշին վստահում են՝ շնորհիվ տարիների ընթացքում անխախտ մնացած որակի, համի և ազնիվ աշխատանքի. «Մենք խորհուրդ ենք տալիս հայ սպառողին յուրաքանչյուր սննդամթերք գնելիս ուշադրություն դարձնել բաղադրությանն ու պահպանելիության ժամկետին: Մենք մեր սպառողների լայն շրջանակին առաջարկում ենք միայն թարմ կաթնամթերք՝ լրջագույնս ուշադրություն դարձնելով արտադրված կաթնամթերքի ժամկետին»,-նշում է «Էլնոր» ապրանքանիշի որակի վերահսկողության ղեկավար Հասմիկ Թարզյանը:

73088977_532137494251935_3352616497338908672_n 73187281_1349015708601912_8739198900402913280_n 75369278_2447120012201235_2369653316855529472_n

Թարմ հումքից պատրաստված, էկոլոգիապես մաքուր սնունդը առողջ հասարակության և առողջ սերնդի կարևոր նախապայմաններն են. «Բնական կարագը հալվում է հավասարաչափ, իսկ եթե կարագի վերևի հատվածում կաթիլներ են առաջանում, դա արդեն մտածելու տեղիք է տալիս: Սնունդն օգտագործելիս ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր դետալի վրա: Ձեր փոքրիկների և ձեր սննդի մեջ օգտագործեք միայն բարձորակը, թարմն ու հնարավորինս զերծ մնացեք քիմիական հավելումներով սննդից: Օրինակ՝ մեր կողմից առաջարկվող սփրեդները դիետիկ են, պարունակում են խոլեստերինի քիչ քանակություն և հարուստ են վիտամիններով: Իսկ մեր կողմից արտադրվող կարագի որակի մասին լավագույն գնահատականը տվել են բոլորից առավել խստապահանջ քննադատները՝ փոքրիկները»,-նշում է «Էլնոր» ապրանքանիշի որակի վերահսկողության ղեկավար Հասմիկ Թարզյանը:

73222510_1136825086516189_6524461016644845568_n 73404016_1660758944059733_5737049595523891200_n

Առողջ հասարակություն և առողջ սերունդ ունենալու համար «Էլնոր» ապրանքանիշը հայկական շուկայում և հայ սպառողի համար շարունակում է որակի և համի կատարելագործման իր բռնած ուղին:

73475136_658926877846551_3773632036623876096_n 74162664_2423458097893574_578615795093864448_n 74607714_727092481109749_2536803264943357952_n 74620981_659155124490823_681268249362432000_n

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը