Կարծիք

23.10.2019 16:50


Բա հիմա արագաչափերի ու տեսագրող սարքերի հետ ի՞նչ ենք անելու

Բա հիմա արագաչափերի ու տեսագրող սարքերի հետ ի՞նչ ենք անելու

Տոտալիտար համակարգերին բնորոշ մի հետաքրքիր առանձնահատկություն. իշխանությունները հասարակության մոտ ամեն կերպ փորձում են տպավորություն ստեղծել, որ ամեն մի քաղաքացին իշխանության մասնիկ է ու նույնպես մասնակցում է իշխանությունների գործունեությանը: Իսկ եթե իշխանության մի մասնիկն ես, հավանականությունը, որ կցանկանաս այդ իշխանության տապալումը, մինիմալ է:

Նման մեխանիզմի վառ դրսևորումը ԽՍՀՄ-ում տարածված «անոնիմկաներն» էին, որոնց արդյունքում բոլորը բոլորին հետևում էին:

Հիմա էլ նույնը Հայաստանում է: Եվ այսօր ԱԺ-ում ընդունված, այսպես կոչված, «գործ տալու» օրենքը դրա վառ ապացույցն է:

Ի դեպ, իմ խորին համոզմամբ, նման օրենքները բավականին արդյունավետ կարող էին գործել, օրինակ, արևմտյան երկրներում, որտեղ հասարակության իրավագիտակցության մակարդակը բավականին բարձր է: Բայց ոչ այսօրվա Հայաստանում: Մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու:

Հ.Գ. Բա հիմա արագաչափերի ու տեսագրող սարքերի հետ ի՞նչ ենք անելու:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը