«Հայեր: Հնագույն քրիստոնեությունը երիտասարդ երկրում» ցուցահանդես Նիդերլանդներում
Մայիսի 6-ին Լեյդենի համալսարանի գրադարանում բացվեց «Հայերը: Հնագույն քրիստոնեությունը երիտասարդ երկրում» ցուցահանդեսը' նվիրված 1660թ.-ին Ամստերդամում հայ գրքի տպագրության 350 ամյակին: Բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ համալսարանականներ, ուսանողներ, Նիդերլանդների հայկական համայնքների ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Լեյդենի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Յ.Վայտենբերգի եւ Արեւելյան ցուցանմուշների համակարգող Արնոլդ Ֆրոլայկի կողմից:
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը կատարեց Հաագայում Հայաստանի հյուպատոս Արշակ Մանուկյանը: Նա իր ելույթում ընդգծեց, որ 5-րդ դարում հայկական գրերի գյուտը դարձավ մշակութային այն հզոր ազդակը, որի շնորհիվ հայ պատմագրությունը, թագմանչական արվեստը, պոեզիան, միջնադարյան փիլիսոփայությունը եւ, 16-րդ դարից սկսած, հայ տպագիր գիրքը դարձան ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ համաշխարհային մշակույթի եւ մտավոր հարստության անբաժան մասը:
Բացման արարողության ժամանակ ելույթներ ունեցան նաեւ Յ.Վայտենբերգը, Ա.Ֆրոլայկը, Հոլանդահայ կազմակերպությունների դաշնության նախագահ Մ.Հախվերդյանը:
Ցուցահանդեսում ներկայացված են Լեյդենի համալսարանում պահվող հայկական ձեռագիր մատյաններ եւ տպագիր գրքեր, որոնցից է 11-րդ դարի մագաղաթյա գիրք' ժամանակակից թարգմանությամբ:
Համալսարանի տրամադրության տակ կա 65 ձեռագիր մատյան, որոնցից 57-ը 1985թ. համիդյան ջարդերի ժամանակ Կիլիկիայի հայերը, ոչնչացումից փրկելու նպատակով, հանձնել են անգլիացի Ռենդել Հարիսին (Rendel Harris), որը հետագայում դարձել է Լեյդենի համալսարանի տնօրենը:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հուլիսի 31-ը: