Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բարձր շանսեր ունի
Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը «Փաստարկ» ակումբում պաշտոնապես հայտարարել է, որ կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը առողջապահության նախարար Հարություն Քուշքյանն է։ Լրագրողի հարցին, թե ավելի տրամաբանական չէ՞ր լինի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ական քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի առաջադրումը, Խաչիկ Գալստյանը պատասխանել է.
- Երևանը Հայաստանի սիրտն է, իսկ որպեսզի յուրաքանչյուր սիրտ առողջ գործի, պետք են հոգատար ձեռքեր, բանիմաց մարդիկ, որակյալ կադրեր։ Այստեղ է, որ պարոն Քուշքյանի բժշկական մասնագիտությունը կարող է շատ ճշգրիտ կիրառվել նաև մեր քաղաքի հիմնախնդիրները ճիշտ ախտորոշելու, պրոգնոզը տալու և դրանց լուծման բանաձևերն առաջարկելու համար։
Խ.Գալստյանը խուսափել է պատասխանել, թե ի՞նչ կարգախոսով հանդես կգա ընտրություններին Բարգավաճ հայաստան կուսակցությունը և, թե ո՞ր խնդիրներն են այս պահին առաջնային, նշելով, որ ծրագրային քննարկումները դեռ շարունակվում են։
Համաձայնելով, որ ընտրություններից երկու ամիս առաջ Գագիկ Բեգլարյանի նշանակումը քաղաքապետի պաշտոնում մյուս կուսակցությունների համար անհավասար պայմաններ է ստեղծում, Գագիկ ծառուկյանի մամլո խոսնակն ասել է, որ դա օրենքին համապատասխան է, և իրենք պատրաստ են նույնիսկ այս պարագայում մասնակցել ընտրապայքարին։
Հարցին, թե համարու՞մ են արդյոք ընդդիմությանն իրենց մրցակից, նա պատասխանել է, որ այսօր դաշտում շրջանառվող բոլոր անուններն իրենց համար մրցակիցների ցուցակում են։
- Ամեն դեպքում, կան մի քանի քաղաքական ուժեր, որոնք հավակնում են ընտրություններում հավաքել առավելագույն ձայներ, ինչը թույլ կտա իրենց թեկնածուին ընտրվել քաղաքապետ,- ասել է Խաչիկ Գալստյանը։