Լրահոս

07.05.2010 10:20


Deep Purple-ի համերգի տոմսերը վաճառվում են նոր գներով

«Վիբրոգրաֆուս» ընկերությունը, որը հանդես է գալիս Երեւանում Deep Purple-ի համերգի կազմակերպիչը, հայտարարել է տոմսերի նոր գների մասին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, որը հանդիսանում է կայանալիք համերգի պաշտոնական մեդիա-գործընկերը, հատուկ առաջարկի մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.vgs.am կայքում եւ 58 29 87 հեռախոսահամարով:

Երեւանում Deep Purple-ի համերգը կկայանա մայիսի 25-ին եւ կլինի առաջին այցելությունը Հարավային Կովկասի տարածաշրջան խմբի պատմության մեջ:

 Խումբը Երեւան կգա իր համաշխարհային տուրի շրջանակներում:  Մայիսի սկզբից խումբը համերգներ է ունեցել Ավստրալիայի մի քանի քաղաքներում:  Մինչեւ Երեւան գալը Deep Purple-ը ելույթներ կունենա նաեւ Թայվանում, Հոնկոնգում, Սինգապուրում, Բանգկոկում, Սեուլում, Վլադիվոստոկում եւ Խաբարովսկում:

Այս խորագրի վերջին նյութերը