Մոսկվան և Անկարան նոր գործարք կնքեցին քրդերի հաշվին. նույնը կատարվեց հայերի հետ 100 տարի առաջ
Եվ այսպես, երեկվա Պուտինի և Էրդողանի համաձայնությունը քրդական հարցում կարելի է պատմական համարել: Այն շատ նման էր 100 տարի առաջ կնքված ռուս-թուրքական պայմանագրին, որի թիրախը դարձան հայերը:
Սակայն մի շտապեք բարոյական գնահատական տալ այս պայմանագրերին, քանզի նախ հասկանանք, թե ինչի արդյունքում կատարվեցին այս պայմանավորվածությունները և ամենակարևորը՝ ովքե՞ր էին մեղավոր, որ հայերը 100 տարի առաջ և քրդերը այսօր դարձան այս պայմանավորվածությունների զոհերը:
Այս վերլուծությունը հատկապես անհրաժեշտ է մեզ համար, որպեսզի կարողանանք լուրջ հետևություն կատարել և խուսափել հետագա անխոհեմ քայլերից:
Ինչի՞ մասին էր Մոսկվայի և Անկարայի միջև կնքված երեկվա համաձայնությունը
Երկու կողմերը եկան հետևյալ համաձայնության՝
Առաջին
Կողմերը համաձայնվեցին, որ պետք է պահպանվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը և միաժամանակ պետք է հարգվի Թուրքիայի անվտանգության հարցը:
Այս դրույթը վերացական բնույթ ունի և ոչինչ ոչ մեկին չի պարտադրում
Երկրորդ
Կողմերը պետք է պայքարեն բոլոր տեսակի ահաբեկչական դրսևորումների դեմ և մերժեն անջատողական բոլոր տեսակի ձգտումները Սիրիայի տարածքում:
Սա արդեն կոնկրետ մեսիջ է, որ ապագա Սիրիայի կառուցվածքում քրդական ինքնավարության գաղափարը տեղ չի ունենալու:
Երրորդ
Այդ ենթատեքստում ներկայիս ստատուս-քվոն Թել-Աբյադի և Ռաս-Ալ Այինի բնակավայրերի միջև պետք է պահպանվի մինչև 32 կմ խորությամբ:
Սա նշանակում է, որ ներկայիս զինադադարի կնքման պահից սկսած բոլոր կողմերի ուժերը մնալու են իրենց տեղում, բացի քրդերից: Այսինքն թուրքերը ստանում են դիրքային առավելություն, հետագա բանակցությունների համար:
Չորրորդ
Կողմերը կարևորում են 1998-ի հոկտեմբերի 20-ին կնքված Ադանյան համաձայնագիրը և նրա կիրառման հնարավորությունը ներկայիս պայմաններում:
Փորձենք հասկանալ, թե ինչ է սա նշանակում:
Բանն այն է, որ մինջև 1998 թվականը Սիրիան լայնորեն աջակցում էր քրդերին իր պայքարում՝ Թուրքիայի դեմ: Դրա պատճառն այն էր, որ Դամասկոսն ուներ տարածքային պահանջ Թուրքիայի հանդեպ: 1939-ին Անկարան փաստացի զավթել էր Սիրիայի Խաթայի մարզը և այն կցել իր տարածքին: Այդ օրվանից սիրիացիները Թուրքիային համարում էին թշնամի պետություն:
Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ աշխարհում փոխվեց ուժերի հաշվեկշիռը, Թուրքիան սկսեց սպառնալ Սիրիային, որ եթե վերջինս շարունակի լեգալ ձևով աջակցել քրդական բանվորական կուսակցությանը, ապա Թուրքիան իրեն իրավունք կվերապահի օկուպացնել նաև Սիրիայի հյուսիսային տարածքները, որտեղ մեծամասամբ բնակվում են քրդերը: Այդ ժամանակ ուժեղ Ռուսաստան չկար, և արդյունքում Ասադը գնաց թուրքերին զիջման: Նախ Սիրիայից արտաքսվեց քրդերի առաջնորդ Աբդուլա Օջալանը, այնուհետև վտարվեցին քրդական բանվորական կուսակցության մյուս անդամները:
1998-ին Դամասկոսի և Անկարայի միջև կնքվեց հետևյալ համաձայնագիրը՝
Առաջին
Սիրիան վտարում է իր տարածքից Օջալանին և մյուս քրդական գործիչներին, իսկ Թուրքիան ձեռնպահ է մնում ներխուժել Սիրիայի տարածք:
Երկրորդ
Եթե Ասադին չի հաջողվում վտարել բոլոր քրդական ուժերին, որոնք սպառնում են Թուրքիայի անվտանգությանը, ապա վերջինս իրավունք է ստանում, ինքնուրույն այն իրականացնել՝ ձևավորելով անվտանգության գոտի՝ 480 կմ երկարությամբ և 5 կմ խորությամբ:
Երեկվա Մոսկվայի և Անկարայի միջև կնքված այս կետը հուշում է, որ Մոսկվան փորձում է Թուրքիայի անվտանգության գոտին սահմանափակել հենց այս մակերեսով: Հիշեցնենք, որ այսօր Թուրքիան խոսում է 32 կմ խուրության անվտանգության գոտու ձևավորման մասին:
Փաստորեն, Մոսկվան փորձելու է այդ 32 կմ–ը կրճատել մինչև 5 կմ-ով:
Հինգերորդ
Համաձայնության կնքման պահից սկսած՝ 150 ժամվա ընթացքում, բոլոր տեսակի քրդական ուժերը պիտի հետ քաշվեն Թուրքիայի սահմանից մինչև 30 կմ հեռավորությամբ:
Ներկայիս թուրքական օկուպացիոն գոտին դեռ կպահպանվի, իսկ այդ գոտուց դուրս դեպի Արևելք և Արևմուտք Թուրքիայի սահմանից մինչև 10 կմ խուրությամբ կձևավորվեն համատեղ ռուս-թուրքական վերահսկող ուժեր: Այդ տարածքը ներառելու է իր մեջ Մանբիջից մինչև Քամիշլի: Վերջին բնակավայրը ռուս-թուրքական վերահսկողության մեջ չի մտնելու:
Սա նշանակում է, որ Սիրիայի հյուսիսում փաստացի ձևավորվելու է նոր անվտանգության գոտի՝ թուրք-սիրիական սահմանի ողջ երկայնքով և 10 կմ խորությամբ: Ընդորում, Իդլիբում և Աֆրինում Թուրքիան միայնակ է վերահսկելու՝ առանց ռուսների և Ասադի բանակի:
Սա մեծ դիվանագիտական հաջողություն կարելի է համարել Անկարայի համար: Նրանք առանց մեկ կրակոցի լեգիտիմ ձևով կսկսեն վերահսկել Սիրիայի հյուսիսը մինչև 10 կմ խորությամբ: Եվ նույնիսկ եթե այդ խորությունը կրճատվի մինչև 5 կմ-ի, միևնույն է, դա կնշանակի, որ Թուրքիայի ներկայությունը Սիրիայում կլինի լեգիտիմ. փաստացի՝ Դամասկոսի համաձայնությամբ:
Վեցերորդ և յոթերորդ կետերը վերաբերվում են նույնպես քրդական ուժերին: Նրանք փաստացի մինչև 30 կմ խորությամբ հետ են քաշվելու:
Ութերորդ
Կողմերը համաձայնվելու են փախստականների վերադարձին Սիրիայի հյուսիսային մասեր:
Այստեղ արդեն առաջանալու է լրջագույն հակասություն Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Քանզի այդ փախստականների 90 տոկոսը կազմում են սուննի արաբները, որոնք խիստ ընդդիմադիր են տրամադրված Ասադի հանդեպ: Բացի այդ, տեղի քրդերը նույնպես դեմ են այդ փախստականների վերադարձին:
Թե ինչպես է լուծվելու այս հարցը, գործնականում դժվար է կանխատեսել: Պարզ է մեկ բան, որ ոչ Մոսկվան, ոչ էլ Դամասկոսը թույլ չեն տա, որ Սիրիայի հյուսիսում ձևավորվի «նոր Իդլիբ»:
Համաձայնագրի 9-րդ և 10-րդ կետերը վերաբերում են Սիրիայի ապագա սահմանադրական կարգի խնդիրներին:
Եթե կարճ ամփոփենք այս համաձայնագիրը, ապա այն կարող ենք բնութագրել որպես «սիրիական քրդստանի» ոչնչացման համաձայնագիր:
Սակայն պետք նշել, որ դրա գլխավոր մեղավորը քրդերն են: Քանզի նրանց քաղաքական վերնախավի անմեղսունակության պատճառով եղավ այս ամենը:
Նրանց հիմնական հույսը ամերիկացիներն էին: Սակայն վերջիններս հրաժարվեցին հանուն քրդերի փչացնել իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ: Որի արդյունքում քրդերը հայտնվեցին ֆիզիկական ոչնչացման վտանգի առջև: Եվ ահա Մոսկվան և Դամասկոսը քրդերին առաջարկում են ֆիզիկապես փրկության երաշխիքներ և ոչինչ ավելի: Մինչդեռ ընդամենը ամիսներ առաջ քրդերը ունեին հնարավորություն ունենալ սահմանափակ ինքնավարություն Սիրիայի կազմում: Իհարկե ոչ այն տարածքով, որը խոստանում էին ամերիկացիները և ոչ այն աստիճանով, որ խոստանում էր նույն Վաշինգտոնը:
Իսկ այսօր, երբ պարզվեց, որ «ամերիկյան նավերը չեն կարող բարձրանալ սիրիական Քրդաստանի սարերի վրա», քրդերը մնացին խափված՝ կոտրած տաշտակի առջև:
Բայց այս ամենի մեղավորն առաջին հերթին քրդերն են: Եվ ոչ ոք թող չմեղադրի էրդողանին, Պուտինին կամ Թրամփին:
Ճիշտ է ասում վերջինս, որ «ամերիկացիները խոսք չեն տվել հավերժ աջակցել քրդերին»: Քաղաքականության մեջ անմեղսունակությունը միշտ պատժվում է:
Այստեղ տեղին է հիշել, թե ինչպես 100 տարի առաջ քրդերի նման մեզ նույնպես խափեցին, իսկ հետո «քցեցին»:
Այն ժամանակ մենք ունեինք 55 հազ. քառ. կմ տարածք: Այն կարող էինք ընդլայնել մինչև 70-80 հազարի: Սակայն, մեր ագահության արդյունքում, ընկանք 160 հազարանոց հեքիաթային տարածք ունենալու պատրանքի մեջ: Որի արդյունքում կորցրեցինք նաև մեր ունեցածը: Իսկ 1920 թվականի խայտառակ Ալեքսանդրապոլի պայմանագրով կանգնեցինք փաստացի բնաջնջման առջև:
Որից հետո, ստացանք Կարսի պայմանագիրը: Սակայն մինչ այսօր էլ շատերը չեն հասկանում, որ այդ «Կարսի» հիմքը դրվեց Ալեքսանդրապոլում: Իսկ վերջինս էլ առաջացավ մեր այն ժամանակվա քաղաքական վերնախավի անմեղսունակ պահվածքի պատճառով:
Այդ իմաստով, օրինակ, ինչո՞վ է տարբերվում այսօրվա սիրիացի քրդերի առաջնորդ Մազլում Աբդիի պահվածքը այն ժամանակվա մեր վարչապետ Սիմոն Վրացյանի պահվածքից, ով 1920-ի աշնանը կառչում էր Սևրի պայմանագրից, իսկ երբ այդ քաղաքականությունը ցույց տվեց իր ողջ սնանկությունը, Հայաստանի խորհրդայնացումից հետո սկսեց օգնություն խնդրել... նույն Թուրքիայից՝ արդեն նախապես հրաժարվելով նույն Սևրից, որպեսզի Հայաստանը ցանկացած գնով ազատվի բոլշևիկներից:
Միայն քաղաքական իմաստով կատարյալ անմեղսունակը կարող էր այսպիսի պահվածք ունենալ: Սակայն վատն այն է, որ հենց անմեղսունակների պատճառով է, որ ժողովուրդները մեծագույն կորուստներ են ունենում:
Իսկ այն ժողովուրդները, ովքեր խիզախություն չեն ունենում առերեսվել իրենց պատմության հետ, հետագայում անխուսափելիորեն նույն սխալները կրկնում են:
Դրա վառ ապացույցը այսօրվա քրդական վերնախավի պահվածքն է, որի պաստճառով սիրիական Քրդստանի նախագիծը փաստացի վերացման վտանգի տակ է կանգնած:

Երվանդ Բոզոյան
Քաղաքական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org