Կարծիք

23.10.2019 13:39


Ստացվում է, որ ՀՔԾ-ն զբաղված է քաղաքական տեռորով

Ստացվում է, որ ՀՔԾ-ն զբաղված է քաղաքական տեռորով

Մտորումներ Արսեն Բաբայանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին։

ՀՔԾ հաղորդագրությունն ընթերցեցի, ասածներն էն է, որ իբր նամակը ստացել են մարտի 5-ին, բայց մուտք են արել մարտի 2-ով։ Ու, իբր, դա արվել է կառիստնի նպատակով, որ Հրայր Թովմասյանը դառնա ՍԴ նախագահ։

Գործի մեջ կարևորագույն դրվագը նամակը ՍԴ-ից ԱԺ փոխանցելու օրն է։ Եթե նամակը փոխանցվել է մարտի 2-ին, ու մտից կնիքը դրվել է ամսի 2-ով, էական չի Մալբերի երբ է մուտք արվել (քանի որ 2-ից 5-ը աշխատանքային 1 ժամվա տարբերություն է՝ 3-4-ի շաբաթ-կիրակի լինելու հանգամանքով)։ Ավելին, կարար ամսի 5-ով մուտք արվեր, ու հետագա իրադարձությունների վրա ոչ մի ազդեցություն չէր ունենա։ Այսինքն՝ դիրքը չարաշահելու ու պաշտոնեական կեղծիք անելու ոչ մի մոտիվ չեմ տեսնում։ Եթե նույնիսկ ամսաթվերի տարբերություն կա, ապա դրա անողն ու հրահանգողն ընդամենը պետք է ղեկավարի կողմից նկատողություն ստանան, ոչ ավելին։

Իսկ եթե ճոռոմ-ճոռոմ քրեական գործ է հարուցվել, ապա ՀՔԾ-ն թող բարի լինի հրապարակի ՍԴ աշխատակազմի ղեկավարի ցուցմունքն առ այն, որ ինքը նամակը ԱԺ բերել է ամսի 5-ին, այլ ոչ 2-ին։

Եթե հետագայում պարզվի, որ նամակն այդուհանդերձ բերվել է ամսի 2-ին, վախենամ ՀՔԾ-ն միտումնավոր կեղծել է փաստերը։ Այ այստեղ արդեն գործ ենք ունենում ոչ թե մի մարդու սուտասանության հետ, այլ ամբողջ պետության, որի համար պատասխանատվությունը պետք է լինի հնարավորինս կոշտ և ոչ գաղտնի։

Երկրորդ, եթե ամեն դեպքում ՀՔԾ-ն իր վարկածը համարում է ապացուցված, ապա թող բարի լինի բացատրի՝ էդ ամբողջ շղթայի մեջ ամենաանշան դերակատարությունն ունեցել է Արսեն Բաբայանը, ինչի Արսենը անազատության մեջ է, իսկ այդ ժամանակվա ԱԺ ղեկավարությունը, 105 դեպուտատները, ՀՀԿ-ն ու Հրայր Թովմասյանը նստած չեն (Դուք հո ապուշ չե՞ք, բա որ փախնեն)։

Ընդսմին մնում եմ իմ կարծիքին։ Եթե ՀՔԾ-ն չկարողանա մարդավարի ապացուցել, որ Գագիկ Հարությունյանին պարտադրել են, որ հրաժարվի, ստացվում է, որ ՀՔԾ-ն զբաղված է քաղաքական տեռորով, իսկ Վլադիմիր Կարապետյանն, ով երկու օր առաջ մեծ-մեծ մեղադրական եզրակացություններ էր կարդում, պարզապես ՍՈՒՏԱՍԱՆ է։

Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը