Բանակ չծառայած Արման Բաբաջանյանը չի կարող ինձ փնովել. Մարգարիտա Խաչատրյան (տեսանյութ)
«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն, անդրադառնալով իր հասցեին հնչած քննադատություններին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե վախենալու, կորցնելու բան չունի։
«Եթե սրանք ինձ փնովում են, ապա երկու տարի յոթ օր իմ տղան ծառայել է, բանակ չծառայած Արման Բաբաջանյանը (ԱԺ անկախ պատգամավոր՝ խմբ.) չի կարող ինձ փնովել, չի կարող ինչ-որ սևազգեստ մայրերի կանչել կառավարության շենքի դեմ կամ կանչել Ազգային ժողովի մուտքի մոտ, որոնք մեր միջից ամենաշատն են նախկին իշխանություններից օգտվել»,-ասաց նա։
Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ երբ իր որդին 1996-1998 թվականներին ծառայության մեջ էր, Բաբաջանյանն ԱՄՆ-ում է եղել։
«Բանակը նոր էր կազմավորվել, հաց չունեին, դու հիմա մայրերին կանչում ես, որ ինձ վարկաբեկես»,-ասաց նա։
Մարգարիտա Խաչատրյանը պնդեց՝ իր բոլոր ունեցածը հետ կտա, եթե «ազգը միանա ու հինգ րոպեով հետ տա իմ բալին»։
«Մենք ոչնչի ակնկալիք չունենք։ Եթե իրենցից որևէ մեկին հարցնեմ, ասեմ Եղնիկների տեղն ասա, Ջաբրայիլի, Մատաղիսի, Թալիշի տեղն ասա, Հադրութի դիրքերի տեղն ասա, ոչ մեկը, բանակ չծառայածներից ոչ մեկ չի կարող այդ զորամասերի տեղն ու հասցեն ասել»,-ասաց նա։
Մարգարիտա Խաչատրյանը նշեց, թե իր մասին սև PR գրողները թող հիշեն, որ դրանով իր որդին ու ամուսինը չեն կենդանանա։ «Ես ինչ անում եմ, հայ ազգի համար եմ անում, ես ոչ մի բան կարիք չունեմ, թող ինձ հանգիստ թողնեն, ինչ-որ կկամենան ինձ, տալիս եմ իրենց մամաներին, իմ շորերից սկսած»,-ասաց նա։

Աղբյուրը՝ aysor.am