Իմ հրապարակումներից մեկը նվիրված էր իշխանության որակի թեմային։ Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ արձանագրել էի, որ կառավարության կառուցվածքային բարեփոխումները, ըստ էության, կիսատ լուծումներ են, և ամբողջ պետական ապարատի աշխատանքի տեսանկյունից լինելու են անարդյունավետ։ Որպես չլուծված խնդիրներ նշել էի, որ ժամանակն է երկրում ձևավորել լիարժեք ներքին գործերի նախարարություն՝ այդպիսով լուծելով իրավապահ մարմինների աշխատանքի համար անհատական քաղաքական պատասխանատվության հարցը՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս հաշվետվողականությունը խորհրդարանի առջև։ Սա աշխարհում ընդունված պրակտիկա է, հաջողված փորձ։
Ժամանակին նման բարեփոխումներ իրականացվել են բանակում, որտեղ նախարարության աշխատակազմի և գլխավոր շտաբի ֆունկցիոնալ առանձնացումը հանգեցրեց ԶՈւ-ի ավելի արդյունավետ կառավարման։ Եվ բացասական ոչինչ չկա նրանում, որ պաշտպանության նախարարը հանդիսանում է քաղաքական անձ, այցելում է ԱԺ նիստերին և պատասխանում պատգամավորների հարցերին, միջազգային ասպարեզում ներկայացնում է երկիրը։ ԳՇ-ն իր հերթին հիմնականում կենտրոնացած է բացառապես ԶՈւ-ի առջև դրված մասնագիտական գործառույթների և առաջադրանքների իրականացման վրա։
Ներքին գործերի նախարարության կազմում կարող են ընդգրկվել մասնագիտական ծառայությունները, որոնք կղեկավարվեն բացառապես պրոֆեսիոնալների՝ համակարգի ներկայացուցիչների կողմից։ Ոստիկանությունն ու հետախուզությունը գործունեության շատ պրոֆեսիոնալ և նեղ մասնագիտական ոլորտներ են։ Այդ մարմիններում աշխատող մարդկանց համար պետք է տարբերություն չլինի, թե ում ձեռքում է գտնվում երկրի քաղաքական ղեկը. նրանք պետք է ծառայեն բացառապես օրենքին։ Հանձինս ներքին գործերի նախարարի՝ այս ծառայությունների նկատմամբ քաղաքական պատասխանատվությունն ու վերահսկողությունը կարող է ձևավորել շահերի բախման առողջ իրավիճակ՝ հօգուտ հասարակության։ Ճիշտ նախարարը պետք է դառնա այն պոտենցիալ երաշխավորը, որը կզսպի իշխանությունների կողմից հատուկ ծառայությունները սեփական նեղ քաղաքական կամ այլ շահերին սպասարկելու ցանկությունը։
Առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական փոփոխություններն ավելի շատ այս ծառայությունները երկրի ղեկավարի անձնական ցանկություններին և հավակնություններին ծառայեցնելու նպատակ են հետապնդում: Դա կարող է հանգեցնել ոստիկանության և ԱԱԾ-ի կանոնակարգված և բնականոն աշխատանքի խաթարմանը, ինչպես նաև՝ նրանց աշխատանքին հաղորդել բացառապես քաղաքական նրբերանգ։
Կառավարության ձևավորման՝ մինչ այժմ գործող տրամաբանությունը ենթադրում էր, որ այդ ծառայությունների աշխատանքի արդյունավետության և արդյունքների համար ուղիղ քաղաքական պատասխանատվություն է կրում անձամբ վարչապետը, կամ, մինչ այդ, նախագահը։ Կյանքը ցույց տվեց, որ Հայաստանում նման իրավիճակը հանգեցնում է նրան, որ այդ ծառայությունները դառնում են քաղաքական իշխանության ամրապնդման և պահպանման, այլ ոչ՝ երկրում իրավակարգի և օրենքի պահպանման մեխանիզմներ։ Վարչապետի և այս ծառայությունների միջև հարկավոր է ձևավորել բուֆեր՝ ի դեմս համապատասխան նախարարի, որը պետք է ի վիճակի լինի երաշխավորելու ՆԳՆ կազմում պոտենցիալ ընդգրկվող ծառայությունների աշխատանքի պրոֆեսիոնալ ինքնուրույնությունն ու քաղաքական չեզոքությունը։
Մի քանի դիտարկում, թե ինչու են մեզ մոտ խուսափում ՆԳՆ ձևավորման թեմայից. երկրի ղեկավարի համար միշտ դժվար է եղել գտնել մեկին, որի միջոցով կկարողանար կառուցել իր հարաբերությունները ուժայինների հետ, այդ իսկ պատճառով միշտ վերջիններիս հետ ուղիղ աշխատելն ավելի հարմար է եղել, և այդպես է նաև այժմ։ Սակայն դա նշանակում է որոշակի չափով ներգրավված լինել համակարգի ներսում ընթացող գործընթացներում և դրանց համար, եթե ոչ ֆորմալ, ապա գոնե բարոյական պատասխանատվություն կրել։ Եվ երկրորդը, միշտ եղել է տպավորություն, որ ավելի շահեկան է, երբ այս կառույցները՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն գտնվում են միմյանց հետ որոշակի մրցակցության մեջ. թե ինչու, կարծում եմ՝ շատերը կարող են կռահել։
ՆԳՆ հնարավոր ձևավորումը կարող է ազդարարել լուրջ կառուցվածքային բարեփոխումների մեկնարկ.
- Առիթ ունեցել եմ նշելու երկրի միգրացիոն ծառայություններում բարեփոխումների իրականացման հնարավորության, դրանց կենտրոնացման և միասնական միգրացիոն ծառայության ստեղծման մասին։
- այդ բարեփոխումների շրջանակներում կարող է ստեղծվել առանձին պետական, նեղ մասնագիտացված հետախուզական ծառայություն՝ վարչապետի անմիջական ենթակայությամբ։
- այդ բարեփոխումների շրջանակներում հնարավոր կլինի նորովի դիտարկել քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ընտրական գործընթացների համակարգերի կազմակերպումը։
- բարեփոխումների արդյունքում քննչական ապարատը պետք է դուրս բերվի ՆԳՆ կազմից։
Քննարկվող թեմայի համատեքստում առաջանում է շատ տրամաբանական մի հարց. ինչո՞ւ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի շրջանակներում վարչապետի և կառավարության ենթակայության տակ գտնվող այլ պետական մարմինները չեն բերվում նույն կարգավիճակին, օրինակ՝ պետական եկամուտների կոմիտեն։ Չէ՞ որ խորհրդարանի առաջ պատասխանատվության տեսանկյունից այս կառույցը նույնպես կարևոր նշանակություն ունի։ Այս ոլորտում նույնպես առկա են բազմաթիվ ռիսկեր, որոնք պետք է պահվեն քաղաքական վերահսկողության ներքո. այս համակարգն ունի բիզնեսի վրա ներգործության և գործարար միջավայրի վրա ազդելու մեծ հնարավորություններ: Նույն տրամաբանությամբ անհասկանալի է, թե ինչու են արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտները կառավարությունում ներկայացված քաղաքական դեմքի՝ նախարարի մակարդակով, իսկ պետեկամուտները, ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները՝ ոչ։
Տեսնենք, թե որ ուղղությամբ կշարժվեն գործընթացները՝ բարեփոխումների՞ ոգով, թե՞ հին, արդեն փորձված տրամաբանությամբ՝ սեփական իշխանության կայունության ապահովման ճանապարհով:
Արմեն Գևորգյան. իրական բարեփոխման տարբերակ
Իմ հրապարակումներից մեկը նվիրված էր իշխանության որակի թեմային։ Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ արձանագրել էի, որ կառավարության կառուցվածքային բարեփոխումները, ըստ էության, կիսատ լուծումներ են, և ամբողջ պետական ապարատի աշխատանքի տեսանկյունից լինելու են անարդյունավետ։ Որպես չլուծված խնդիրներ նշել էի, որ ժամանակն է երկրում ձևավորել լիարժեք ներքին գործերի նախարարություն՝ այդպիսով լուծելով իրավապահ մարմինների աշխատանքի համար անհատական քաղաքական պատասխանատվության հարցը՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս հաշվետվողականությունը խորհրդարանի առջև։ Սա աշխարհում ընդունված պրակտիկա է, հաջողված փորձ։
Ներքին գործերի նախարարության կազմում կարող են ընդգրկվել մասնագիտական ծառայությունները, որոնք կղեկավարվեն բացառապես պրոֆեսիոնալների՝ համակարգի ներկայացուցիչների կողմից։ Ոստիկանությունն ու հետախուզությունը գործունեության շատ պրոֆեսիոնալ և նեղ մասնագիտական ոլորտներ են։ Այդ մարմիններում աշխատող մարդկանց համար պետք է տարբերություն չլինի, թե ում ձեռքում է գտնվում երկրի քաղաքական ղեկը. նրանք պետք է ծառայեն բացառապես օրենքին։ Հանձինս ներքին գործերի նախարարի՝ այս ծառայությունների նկատմամբ քաղաքական պատասխանատվությունն ու վերահսկողությունը կարող է ձևավորել շահերի բախման առողջ իրավիճակ՝ հօգուտ հասարակության։ Ճիշտ նախարարը պետք է դառնա այն պոտենցիալ երաշխավորը, որը կզսպի իշխանությունների կողմից հատուկ ծառայությունները սեփական նեղ քաղաքական կամ այլ շահերին սպասարկելու ցանկությունը։
Կառավարության ձևավորման՝ մինչ այժմ գործող տրամաբանությունը ենթադրում էր, որ այդ ծառայությունների աշխատանքի արդյունավետության և արդյունքների համար ուղիղ քաղաքական պատասխանատվություն է կրում անձամբ վարչապետը, կամ, մինչ այդ, նախագահը։ Կյանքը ցույց տվեց, որ Հայաստանում նման իրավիճակը հանգեցնում է նրան, որ այդ ծառայությունները դառնում են քաղաքական իշխանության ամրապնդման և պահպանման, այլ ոչ՝ երկրում իրավակարգի և օրենքի պահպանման մեխանիզմներ։ Վարչապետի և այս ծառայությունների միջև հարկավոր է ձևավորել բուֆեր՝ ի դեմս համապատասխան նախարարի, որը պետք է ի վիճակի լինի երաշխավորելու ՆԳՆ կազմում պոտենցիալ ընդգրկվող ծառայությունների աշխատանքի պրոֆեսիոնալ ինքնուրույնությունն ու քաղաքական չեզոքությունը։
Մի քանի դիտարկում, թե ինչու են մեզ մոտ խուսափում ՆԳՆ ձևավորման թեմայից. երկրի ղեկավարի համար միշտ դժվար է եղել գտնել մեկին, որի միջոցով կկարողանար կառուցել իր հարաբերությունները ուժայինների հետ, այդ իսկ պատճառով միշտ վերջիններիս հետ ուղիղ աշխատելն ավելի հարմար է եղել, և այդպես է նաև այժմ։ Սակայն դա նշանակում է որոշակի չափով ներգրավված լինել համակարգի ներսում ընթացող գործընթացներում և դրանց համար, եթե ոչ ֆորմալ, ապա գոնե բարոյական պատասխանատվություն կրել։ Եվ երկրորդը, միշտ եղել է տպավորություն, որ ավելի շահեկան է, երբ այս կառույցները՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն գտնվում են միմյանց հետ որոշակի մրցակցության մեջ. թե ինչու, կարծում եմ՝ շատերը կարող են կռահել։
ՆԳՆ հնարավոր ձևավորումը կարող է ազդարարել լուրջ կառուցվածքային բարեփոխումների մեկնարկ.
- Առիթ ունեցել եմ նշելու երկրի միգրացիոն ծառայություններում բարեփոխումների իրականացման հնարավորության, դրանց կենտրոնացման և միասնական միգրացիոն ծառայության ստեղծման մասին։
- այդ բարեփոխումների շրջանակներում կարող է ստեղծվել առանձին պետական, նեղ մասնագիտացված հետախուզական ծառայություն՝ վարչապետի անմիջական ենթակայությամբ։
- այդ բարեփոխումների շրջանակներում հնարավոր կլինի նորովի դիտարկել քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ընտրական գործընթացների համակարգերի կազմակերպումը։
- բարեփոխումների արդյունքում քննչական ապարատը պետք է դուրս բերվի ՆԳՆ կազմից։
Քննարկվող թեմայի համատեքստում առաջանում է շատ տրամաբանական մի հարց. ինչո՞ւ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի շրջանակներում վարչապետի և կառավարության ենթակայության տակ գտնվող այլ պետական մարմինները չեն բերվում նույն կարգավիճակին, օրինակ՝ պետական եկամուտների կոմիտեն։ Չէ՞ որ խորհրդարանի առաջ պատասխանատվության տեսանկյունից այս կառույցը նույնպես կարևոր նշանակություն ունի։ Այս ոլորտում նույնպես առկա են բազմաթիվ ռիսկեր, որոնք պետք է պահվեն քաղաքական վերահսկողության ներքո. այս համակարգն ունի բիզնեսի վրա ներգործության և գործարար միջավայրի վրա ազդելու մեծ հնարավորություններ: Նույն տրամաբանությամբ անհասկանալի է, թե ինչու են արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտները կառավարությունում ներկայացված քաղաքական դեմքի՝ նախարարի մակարդակով, իսկ պետեկամուտները, ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները՝ ոչ։
Տեսնենք, թե որ ուղղությամբ կշարժվեն գործընթացները՝ բարեփոխումների՞ ոգով, թե՞ հին, արդեն փորձված տրամաբանությամբ՝ սեփական իշխանության կայունության ապահովման ճանապարհով:
Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ
Աղբյուրը՝ Tert.am