Քաղաքական

23.10.2019 12:25


4 անգամ՝ պարգևավճար, ամսական 240 լիտր բենզինի կտրոն, ծառայողական մեքենա՝ ընտրվելուց ի վեր ՍԴ որևէ նիստի չմասնակցած Վահե Գրիգորյանին

4 անգամ՝ պարգևավճար, ամսական 240 լիտր բենզինի կտրոն, ծառայողական մեքենա՝ ընտրվելուց ի վեր ՍԴ որևէ նիստի չմասնակցած Վահե Գրիգորյանին

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որն Ազգային ժողովում 2019 թվականի հունիսի 20-ին ՍԴ դատավոր ընտրվելու օրը հայտարարեց, որ Սահմանադրական դատարան է մտնում՝ որպես այդ դատարանի նախագահ, պաշտոնը ստանձնելուց մինչև հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածը չի մասնակցել որևէ նիստի և որևէ գործով չի հանդիսացել զեկուցող դատավոր։ Վահե Գրիգորյանն իր բացակայությունների հարգելիության վերաբերյալ նաև չի ներկայացրել որևէ տեղեկատվություն։

Այս մասին 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։

Բարձրագույն դատարանից խնդրել էինք նաև պատասխանել հարցին, թե պաշտոնը ստանձնելուց հետո ի՞նչ մակնիշի մեքենա և քանի՞ լիտր բենզինի կտրոն է տրամադրվել ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանին։

Հարցին ի պատասխան՝ ՍԴ աշխատակազմից հայտնում են, որ Գրիգորյանին նախապես տրամադրվել է ծառայողական մեքենա՝ Hundai Elantra մակնիշի, սակայն որոշակի ժամանակ անց փոխարինվել է մեկ այլ ծառայողական մեքենայով՝ վերանորոգման անհրաժեշտություն առաջանալու պատճառով։

«Յուրաքանչյուր ամսվա կտրվածքով ծառայողական մեքենայի համար Վահե Գրիգորյանին տրամադրվել է 240 լիտր բենզինի համար նախատեսված կտրոն։ Գրիգորյանին տրամադրվել է նաև աշխատասենյակ Սահմանադրական դատարանի շենքում, ինչպես նաև աշխատասենյակի համար նախատեսված գույք՝ ներառյալ կահույք, համակարգչային տեխնիկա, աշխատանքային հեռախոս, որի վճարումները կատարվում են պետական միջոցներով»,-ասված է Սահմանադրական դատարանի աշխատակազմից մեզ տրված պատասխանում։

Իսկ հարցին՝ ՍԴ դատավոր ընտվելուց ի վեր Վահե Գրիգորյանը քանի՞ անգամ է պարգևավճար ստացել, ՍԴ-ից պատասխանել են.

«Գրիգորյանին 4 անգամ տրամադրվել է պարգևավճար»։

Այս խորագրի վերջին նյութերը