Երևանում՝ իրենց բնակարաններում, հայտնաբերվել են 58-ամյա և 74-ամյա քաղաքացիների դիերը
Հոկտեմբերի 22-ին, ժամը 17:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանի հատակին հայտնաբերել են Իրինա Ա.-ի (ծնված 1961 թ.) դին:
Ժամը 15:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 120 շենքի բնակարաններից մեկից տարօրինակ հոտ է զգացվում, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. բնակարանում ծխապատ գոտի է եղել:
Հրդեհը մարվել է ժամը 16:25-ին:
Բնակարանի ննջասենյակում ծխացել են մահճակալի ներքնակը և էլեկտրական սավանը՝ մասամբ. մահճակալին հայտնաբերվել է Ալֆրեդ Հ.-ի (ծնված 1945 թ.) դին՝ այրվածքներով: