Խայտառակություն ԱՄՆ օրենսդիրում` Դանիել Իոաննիսյանի և Արսեն Խառատյանի մասնակցությամբ
ԱՄՆ կոնգրեսի հելսինկյան կոմիտեն բաղկացած է 9 կոնգրեսականից և 9 սենատորներից: Դատարկ դահլիճում հանդիպմանը ներկա են գտնվել կոմիտեի անդամ ընդամենը երկու կոնգրեսականներ` Մարկ Վեյսին և Ռոբերտ Ադերհոլտը: Վերջինս շուրջ 10 րոպեով է ներկա գտնվել լսումներին և հեռացել: Հատուկ հյուրի կարգավիճակով ներկա են գտնվել կոնգրեսական Ջեկի Սպիերը և Ֆրենկ Փալոնը: Ջեկի Սպիերը նույնպես 10 րոպեից հեռացել է` իր պնդմամբ մասնակցելու Դոնալդ Թրամփի իմպիչմենտի լսումներին:
Հանդիպմանը ներկա է գտնվել Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը (Սերժ Սարգսյանի նախկին օգնականը), ում ներկայությամբ Արսեն Խառատյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին` նշելով, որ առանց այդ երկրի աջակցության Հայաստանում հեղափոխություն չէր լինի, իսկ Դանիել Իոանիսյանի ելույթի հակառուսական հայտարարություններին կնախանձեր ցանկացած հակառուս գործիչ: Ինչ վերաբերում է պատգամավոր Համազասպ Դանիելյանին, ապա վերջինս այնքան էր ոգևորվել հեղափոխականի իր կերպարով, որ նիստ վարող կոնգրեսական Վեյսին ստիպված նրան կոչ է արել մի քիչ համազուսպ լինել և կարճ կապել:
Մինչ լսումների մեկնարկը ՎԵՏՕ շարժումը կապ է հաստատել կոմիտեի նախագահ Սենատոր Ուիկերի գրասենյակի հետ: Սենատորին ներկայացրել ենք Խառատյանի և Իոաննիսյանի սորոսական լինելու ապացույցներ` խնդրելով նրան զերծ մնալ հանդիպմանը մասնակցելուց և թույլ չտալ այլ կոնգրեսականներին մասնակցել քննարկմանը: Արդյունքում զեկուցողներն ավելի շատ էին քան լսողները, իսկ լսումները համարում ենք տապալված:
***
«Շատ-շատ օգտակար կլինի, եթե ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն /FBI/ կամ ԱՄՆ իրավապահ այլ մարմիններ կիսեն իրենց փորձը, ուսուցանեն Հայաստանի իրավապահ մարմիններին, քանի որ նմանատիպ վերապատրաստումները շատ օգտակար են հետսովետական երկրների համար»:
Դանիել Իոաննիսյանի` ԱՄՆ կոնգրեսում երեկ արված այս հայտարարությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում, առավել ևս, երբ ԱՄՆ կոնգրեսում Դանիելի կողքին այդ պահին նստած էր ՀՀ բարձրաստիճան դիվանագետ` ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը:
1. Արդյոք այս հայտարարությունը ՀՀ արտաքին քաղաքականության հետ որևէ առնչություն ո՞ւնի:
2. Եթե ոչ, ապա ի՞նչ մանդատով էին ԱՄՆ կոնգրեսում ՀՀ-ն փորձում ներկայացնել կարկառուն սորոսականները:
3. Արդյոք ԱԳՆ-ում կիսո՞ւմ են սորոսական Դանիելի կողմից FBI-ը Հայաստան հրավիրելու նախաձեռնությունը:
4. Ո՞ւմ մանդատով է, Իոաննիսյանը կազմակերպում FBI-ի կողմից Հայաստանյան իրավապահների թրեյնինգները:
5. Ո՞ւմ հաշվին է իրականացվել սորոսականների թռիչքը և կեցությունը ԱՄՆ-ում:
Այս և բազմաթիվ այլ հարցեր պետք է պարզաբանվեն ԶԼՄ-ների միջոցով: Շնորհակալություն #սորոսի_վաստակներ

Այս և բազմաթիվ այլ հարցեր պետք է պարզաբանվեն ԶԼՄ-ների միջոցով:
Շնորհակալություն
#սորոսի_վաստակներ
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից