Լրահոս

22.10.2019 17:46


Լոռու մարզում թալանել են Ալավերդու քաղաքապետի տեղակալի բնակարանը՝ տանելով ոսկյա զարդեր և գումար

Լոռու մարզում թալանել են Ալավերդու քաղաքապետի տեղակալի բնակարանը՝ տանելով ոսկյա զարդեր և գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 20-ին Լոռու մարզում տեղի ունեցած բնակարանային գողութան փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Թումանյանի բաժին է դիմել Հաղպատ գյուղի բնակիչ, 30-ամյա Վարոս Վարոսյանը և հայտնել, որ հոկտեմբերի 20-ին ժամը 20:30-ից մինչև հոկտեմբերի 21-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, անհայտ անձը կամ անձինք ապօրինի մուտք են գործել հորեղբոր որդու՝ Ալավերդի քաղաքի Սարահարթ 2-րդ թաղամասում բնակվող, 33-ամյա Արթուր Վարոսյանի տուն և այնտեղից կատարել գողություն:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև քննչական խումբը՝ քննիչ Մնացականյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Վարոսյանի բնակարանից հափշտակել են ոսկյա իրեր և գումար:

Գումարի չափը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Վարոսյանը Ալավերդու քաղաքապետի տեղակալն է:

Այս խորագրի վերջին նյութերը