Լրահոս

22.10.2019 20:15


Բերման ենթարկված կինը գողացել էր մերսման սարք և օծանելիքներ (տեսանյութ)

Բերման ենթարկված կինը գողացել էր մերսման սարք և օծանելիքներ (տեսանյութ)

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 19-ին Շենգավիթի Մանանդյան փողոցում հայտնաբերել ու բերման են ենթարկել Շիրակի մարզի բնակիչ, 63-ամյա մի կնոջ․ կասկածանքը՝ գողություն։

Բերման ենթարկվածը խոստովանել է, որ սեպտեմբերին Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում գողացել է մերսող սարք, օծանելիքներ ու այլ ապրանք։ Վնասի չափը պարզվում է։

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Նախապատրաստվում են նյութեր։

Այս խորագրի վերջին նյութերը