Լրահոս

06.05.2010 17:14


Նոր նամականիշ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին

2010 թվականի մայիսի 6-ին Հայփոստի Նալբանդյան 28 հասցեում գտնվող թիվ 0010  փոստային բաժանմունքում մարվեց և շրջանառության մեջ դրվեց Հայրենական մեծ պատերազմի  հաղթանակի  65  ամյակին նվիրված  նամականիշը:

Մարման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ընկերության կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայփոստի գլխավոր տնօրենի պաշտոնկատար Արման Խաչատուրյանը, Հայաստանի Ֆիլատելիստների Միության նախագահ Հովիկ Մուսաելյանը, ինչպես նաեւ բարձրաստիճան այլ հյուրեր:

Այս խորագրի վերջին նյութերը