Լրահոս

22.10.2019 14:40


Երևանում բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա տանտիրուհու՝ դանակի բազմաթիվ հարվածներ ստացած դին (տեսանյութ)

Երևանում բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա տանտիրուհու՝ դանակի բազմաթիվ հարվածներ ստացած դին (տեսանյութ)

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 2-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանում սպանություն է տեղի ունեցել:

Ոստիկաններն ու քննիչները բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 64-ամյա Ց. Բ.-ի դին:

Դատաբժիշկը, զննելով դին, իրավապահներին տեղեկացրեց, որ նրա մարմնի վրա կա սուր կտրող-ծակող գործիքով պարանոցի շրջանում կտրած-պատռած վերք, կրծքավանդակի և որովայնի շրջանում բազմաթիվ կտրած-ծակած վերքեր:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տան որոշ սենյակներ ամբողջովին տակնուվրա էր արված ու, հավանաբար, տանից գողություն են կատարել:

Փաստի առթիվ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող առարկան հատնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը