Քաղաքական

22.10.2019 14:00


16, 18 տարեկան աղջիկներին հարցաքննության կանչելն ինձ համար անընդունելի է․ Գագիկ Ծառուկյանը՝ Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ կանչելու մասին (տեսանյութ)

16, 18 տարեկան աղջիկներին հարցաքննության կանչելն ինձ համար անընդունելի է․ Գագիկ Ծառուկյանը՝ Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ կանչելու մասին (տեսանյութ)

Պաշտոնների նշանակելու շտապողականությունը նկատել եմ նաև հեղափոխությունից հետո: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, որ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի վրա ՀՔԾ-ում գործ է հարուցվել, նշում են, որ նախորդ իշխանությունը շտապողականություն է ցուցաբերել, որպեսզի ՍԴ նախագահը երկար պաշտոնավարելու հնարավորություն ունենա:

«Ամեն մեկը կարող է իր համար ձևակերպումներ անել: Հիմա բոլորս պետք է հիմնավորումները տեսնենք, տեսնենք՝ հանցակազմ կա այդ մարդու գործողության մեջ, որի հիման վրա մարդուն ձերբակալել են, և ձերբակալողներն էլ պատասխան են տալու, եթե դա անհիմն է, հիմա կլինի, հինգ տարի հետո, թե տասը տարի հետո, պատասխան են տալու: Ես ուզում եմ ասել, որ կյանքը շարունակվում է, և մարդիկ լիարժեք գիտակցելով պետք է իրենց պաշտոնները, լիազորությունները ճիշտ օգտագործեն, եթե հանցակազմը կա, ճիշտ են արել, եթե չկա, ապա ով այդ մարդուն ձերբակալել է, ինքն է պատասխան տալու»,-ասաց Ծառուկյանը:

Հարցին, թե քանի որ 2018-ին ինքն էլ է եղել ԱԺ-ում, ներկա է եղել, թե Հրայր Թովմասյանն ինչպես է ընտրվել ՍԴ դատավոր, հետո նախագահ, ապա իրավական առումով ճիշտ է եղել այդ ընթացակարգը, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Իրավական առումով այն է, ոնց որ Նիկոլ Փաշինյանը դարձավ, Միրզոյանը դարձավ, այսինքն` հարցը դնում են, եթե մարդուն ընտրում են, ընտրում են, եթե չէ՝ չէ»:

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ-ում հարցաքննելուն՝ Գագիկ Ծառուկյանն ասաց․ «Եթե ցանկացած գործուենության մեջ կա հանցակազմ, հանցանք, անօրինականություն, պատժելի է: Բայց ասենք, ես տեսնելով նրա ընտանիքի հանդեպ, 16, 18 տարեկան աղջիկը, որոնց հանդեպ քննություն է, դա իմ համար անընդունելի է: Էսօր հիմնական խնդիրը Թովմասյանն է, խնդիր չկա, թող հանցակազմ ներկայացնեն, հանցակազմ լինի, որ նա ինչ-որ հանցանք է կատարել, մենք բոլորս միասին կողմ ենք, թող պատժեն: Բայց ասենք իմ համար, ես որպես հայ մարդ, ընտանիքի մարդ, տեսնելով 16 տարեկան աղջկան կանչեն հարցաքննության, ինչ-որ չարաշահումներ, դա իմ համար անընդունելի է»,-ասաց նա։

Հարցին, թե Հրայր Թովմասյանին առաջադրելու հարցում շտապողականություն չի՞ նկատել, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ նույն շտապողականությունը տեսել է այս հեղափոխության և այս կազմի մեջ. «Ես դա տեսել եմ, որը դուք չպետք է մոռանաք: Հինգ, վեց դեպք կա, որ նույն սկզբունքով, նույն մոտեցմամբ ընտրվել են»:

Հարցին, թե ովքեր են ընտրվողները, Ծառուկյանն ասաց՝ օրինակ` Զեյնալյանը ոնց ընտրվեց արդարադատության նախարար այն ժամանակ. «Պատգամավոր էր, հը՞ն, ես ասում եմ՝ մի քանի դեպք կա, նույն պահին դրել են իրենց թեկնածությունը, ընտրվել են ու հրաժարականը գնաց»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը